Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԵՎ ՏԵՍՈ՞ՒՉ Է

Ապրիլ 06,2002 00:00

ՆԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԵՎ ՏԵՍՈ՞ՒՉ Է Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ հավաքված ժողովուրդը նիստից հետո շարժվեց դեպի Ազգային ժողով՝ իրենց բողոքն արտահայտելու: ԱԺ շենքի մոտ մի խումբ կանանց հետ կռվի էր բռնվել ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը: Նա վրդովված կանանց գլխին, պարզվեց, ճառ էր կարդում: «Հայ կանայք տունը պիտի նստեն, թող ձեր տղամարդիկ դուրս գան»,- շատ լուրջ տոնով, ձեռքերը գրպաններում դրած ասում էր հայ տղամարդը: «Տղամարդ չի մնացել Երեւանում, հայ կանայք ոնց տունը նստեն: Մենք հույսներս պիտի դնենք Ձեզ վրա՞: Հայաստանում տղամարդ չկա»,-բղավում էին հավաքված կանայք: Իսկ Հ. Վարյանը կանանց մատնացույց արեց իրենց հետեւում հավաքված տղամարդկանց եւ ասաց. «Շուռ եկեք, իրենց ասեք, իրենք են, կնեղանան»: «Տարեգիրը» փորձեց Հ. Վարյանից ճշտել, թե ինչու՞ էր նա եկել այստեղ: – Եկել եմ, որ նայեմ՝ այստեղ նորմալ լինի: Ծառայությունները նորմալ լինեն: – Վտա՞նգ եք զգում: – Կարող էին ճանապարհը փակել, ճի՞շտ է: – Դրա համար Դու՞ք եք գալիս: – Իսկ ես պարտավոր չեմ պատասխանել այդ հարցերին: Մի քիչ տակտով հարցեր տվեք, տակտով էլ պատասխանեմ: – Արդյոք անտա՞կտ էր հարցը, կրկնում եմ, մի՞թե վտանգ կա, որ պարտադիր Դուք եք եկել հսկելու ծառայությունը: – Ես ինքս եմ որոշում, որտեղ կլինեմ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել