Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեն ուզում վերադառնալ

Ապրիլ 06,2002 00:00

Չեն ուզում վերադառնալ Օրերս Մոսկվայից մեր հայրենակիցներից մեկն էր մի քանի օրով վերադարձել եւ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հայերն այնտեղ գրանցում ստանում։ Թե ժամանակավոր, թե մշտական գրանցում ստանալու համար գտնված են բազմաթիվ ձեւեր։ Մշտական գրանցումը քիչ ավելի բարդ է եւ ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ, իսկ ժամանակավոր գրանցման համար՝ 300-1000 ռուբլի (մինչեւ 40 դոլար)։ Ժամանակավոր գրանցում ստանալու օրինական ճանապարհն այն է, որ Մոսկվայում վարձով ապրող հայը (կամ «լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի») տանտիրոջ միջոցով անձնագրային բաժնից կամ ԲՇՏ-ից համապատասխան թուղթ է ձեռք բերում 3, 6 ամիս, 1, 5 տարի ժամանակավոր գրանցում ստանալու համար։ Այս դեպքում գումարը վճարվում է պետությանը։ Կեղծ ճանապարհը՝ թաղային միլիցիայի կամ անձնագրային բաժնի աշխատակցին կամ պետին, անպայման միջնորդների միջոցով, 35-40 դոլարի չափով կաշառք է տրվում։ Օրինակ, այն պահին, երբ միլիցիայի աշխատակիցը տուգանում է «լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի»-ին, վերջինս առաջարկում է գումար՝ ժամանակավոր գրանցման համար։ Շատ են դեպքերը, երբ 2 տարով ժամանակավոր գրանցում են ձեռք բերել հանրակացարանների պարետների միջոցով՝ ուսանողի անվան տակ։ Այդ հաճույքն արժե 100-200 դոլար։ Իսկ մշտական գրանցումը (ոչ օրինական ճանապարհով), որն արժե 1500-2000 դոլար, արվում է երկու ձեւով։ Առաջինը՝ ֆիկտիվ ամուսնության ձեւով։ Երկրորդը՝ ձեւակերպվում է, թե տվյալ անձը մերձմոսկովյան տարածքում ինչ-որ հողակտորի տեր է, որն իբր ձեռք է բերել խորհրդային կարգերի փլուզման տարիներին եւ այդպիսով ստանում է անձնագիր, սակայն հին տարեթվով՝ 90-ականների։ Եվ, իհարկե, օրինական ճանապարհով գրանցում ստանալու միջոց է սեփական բնակարան գնելը։ Մոսկվայի ծայրամասային շրջանում 1 սենյականոց բնակարանն արժե մոտ 15-18 հազար դոլար, 2 սենյականոցը՝ 20-25 հազար եւ այլն։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել