Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլ 06,2002 00:00

Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով նորից ենք տպագրում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այն անդամների լուսանկարները, ովքեր դարձել են Ռոբերտ Քոչարյանի՝ «Ա1+»-ը փակելու գործիքը։ Առաջարկում եմ կտրել թերթի այս մասը եւ փակցնել հասարակական վայրերում։ ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԸ Գրիգոր Ամալյան, Շամիրամ Աղաբեկյան,Վահագն Ավագյան,Մուշեղ Հովսեփյան,Հարություն Խաչատրյան Այսօրվա Հայաստանում արդիական է ոչ միայն դեգեներատների մասին հարցը, այլեւ հետեւյալ հարցադրումը. որտեղի՞ց են մեր հասարակությունում պնակալեզները, ստորաքարշներն ու ծառայամիտները։ Տեղյակ եմ պահում Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Ս. Աբրահամյանին, որ քրեական գործ հարուցելու դեպքում նա հաշվի առնի. վերոհիշյալ որակումները տվել եմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հենց այն անդամներին, ովքեր պատկերված են լուսանկարում։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել