ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին իրադարձությունները 37172րդ դեցիմետրային կապուղու համար անցկացված մրցույթի շուրջ մեկ անգամ եւս ապացուցում են, թե ինչպիսի հետեւանքների կարող է բերել օրենքը, որը միտված չէ ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների զարգացմանը։ Տվյալ դեպքում տեղեկատվական շուկայում հեռուստաընկերությունների տնտեսական գործունեությամբ պայմանավորված մրցակցությունը ստորադասվել է լիցենզավորման միջոցով վարչական կարգավորման մոտեցմանը։ Արդյունքում, ձեւականորեն չխախտելով օրենքը՝ հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ էության, զրկեց ոչ միայն հեռուստաընկերության հետագա գործունեությունից, այլեւ, որն ավելի կարեւոր է, զրկեց հանրության մի հատվածին իր համար նախընտրելի տեղեկատվական աղբյուրից։ Եվ խնդիրը բոլորովին ոչ «Ա1+»-ի, այլ քաղաքացիական հասարակության ձեւավորման համար առանցքային նշանակության ինստիտուտին՝ քաղաքական այլակարծությանը հասցված հարվածի մեջ է։ Նշված մոտեցման այս վտանգն է բորբոքում քաղաքական կրքերը եւ ներքաղաքական զարգացումները մղում դեպի գործողությունների ոչ կառուցողական հուն։ Իրավիճակի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական տարում։ Նախազգալով ներքաղաքական ոչ կառուցողական հնարավոր զարգացումներին սկիզբ դնելու այն վտանգը, որն իր մեջ պարունակում է նույնիսկ օրենքի շրջանակներում կայացրած, բայց քաղաքական առումով ոչ հավասարակշռված այդ մոտեցումը, ՔԴՄ172ն հայտարարում է իր մտահոգությունը: Միաժամանակ գտնում ենք, որ դեռեւս չեն սպառվել բոլոր ռեսուրսները հարցն օրենսդրական կարգավորման հարթություն տեղափոխելու, ողջամիտ կարգավորումների հանգելու համար եւ մեզանում ձեւավորվող ժողովրդավարության, քաղաքական այլակարծության սաղմերը պահպանելու համար։ Կոչ ենք անում ՀՀ նախագահին, ԱԺ-ին եւ քաղաքական ուժերին, օգտագործելով ՍԴ-ի ինստիտուցիոնալ հնարավորությունները, փորձել օրենքում հայեցակարգային շտկումների ճանապարհով վերականգնել հանրության ազատ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը: Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն