Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը եւ հանձնաժողովը գործիքներ էին»

Ապրիլ 05,2002 00:00

«Օրենքը եւ հանձնաժողովը գործիքներ էին» Խոսելով օրվա ամենահրատապ հարցի՝ «Ա1+»-ի փակման մասին, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Չէի պատկերացնում, որ այդքան տխրությամբ կնայեիք, թե ինչպես գիշերվա 12-ին կամաց-կամաց «Ա1+»-ը գնաց, հանգեց ու սկսեց խշխշոցը, ոնց որ աչքիդ առաջ մարդ սպանեն, ու ոչնչով չկարողանաս օգնել։ «Ա1+»-ն առանձնահատուկ դեր ուներ Հայաստանում։ Առաջինը՝ որ ռաբիս չէր, փորձում էր ժամանակակից աշխարհի հետ համաչափ քայլել, տալիս էր հետաքրքիր լրատվություն։ Կային հաղորդումներ, ինձ դուր չէին գալիս, կար մեջը թույն, բայց ոնց որ թե հայտնի բոլոր քաղաքական ճաշատեսակների մեջ ամենակարեւոր համեմունքը դա թույնն է, եւ սա երեւի ավելի ընդհանուր հարց է։ Անկախ էր, թե անկախ չէր, գիտե՞ք, աշխարհում լրիվ անկախ մամուլ, հեռուստատեսություն չկա։ Ամեն մեկի հետեւը կանգնած է ինչ-որ մարդկանց խումբ, որն իր ճաշակով, իր տեսակետով հնարավորին չափ օբյեկտիվ տանի այդ գիծը, եւ ինչքան իրարամերժ խմբերի ձայն ես լսում, այնքան ավելի ես հասկանում ճշմարտությունը։ Ճշմարտությունը հակասությունների գումարն է եւ ոչ թե մի գիծը անընդհատ պետք է լսես։ Տեսել ենք, թե դա ինչի էր բերում՝ տասնամյակներ նույն գիծը լսելը։ Ինչի՞ շնորհիվ հաջողվեց փակել «Ա1+»-ը։ Իհարկե, օրենքը… Օրենքը վատն էր եւ դրա համար պատասխանատվություն կրում է ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ ես անձամբ, որպես պատգամավոր միայն կարող եմ ասել, որ միտումը ոնց որ թե լավն էր, ոնց որ Չեռնոմիրդինն էր ասում՝ «ղՏՑպսՌ ՍՈՍ սցփՔպ, տՏսցփՌսՏրՖ ՍՈՍ ՉրպչՊՈ»։ Հանձնաժողովը ցուցանիշ է, հասարակությունը երբ կորցնում է իր չափանիշները, իր ուղղվածությունը. ի՞նչն է բարի, ի՞նչն է չար, ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, միշտ էլ հնարավոր է լինում այդ հասարակությունում մի հանձնաժողով ստեղծել, որ քո ցանկացած որոշումը կկայացնի։ Այնուամենայնիվ, ե՛ւ օրենքը, ե՛ւ հանձնաժողովը գործիքներ էին, այդ գործիքների հետեւում կանգնած է կամք, որը ուզում է «Ա1+»-ը փակել։ Այդ կամքը Ռոբերտ Քոչարյանի կամքն էր։ Շատ դժվար է, երբ քո ձեռքին հնարավորություն կա եւ ուժ կա, եւ երբ քո դեմ խոսում են՝ դիմացինին չոչնչացնել։ Իսկ երկրի ղեկավարի պլանկան այնքան բարձր պիտի լինի, որ այդ գայթակղությանը դիմանա։ Ինքն այդ գայթակղությանը չդիմացավ։ Կանցնեն տարիներ, մենք կունենանք այնպիսի օրենքներ, որ ինչքան էլ երկրի ղեկավարը գայթակղություն ունենա, չի կարողանա մի բան անել, բայց առայժմ այդպես չէ։ Եվ մեզ պետք լիներ, որ մեր երկրի ղեկավարները լինեին մարդիկ, ովքեր կարողանում են բացի իշխանություն պահելուց եւ բացի տարրական հարաբերություններից, գնալ ավելի բարձր մակարդակի։ Առաջին իշխանությունն իսկապես փորձում էր բարձր մակարդակի հասնել, բայց նորից իջավ եւ հասավ իշխանություն պահելուն։ Երկրորդ իշխանությունը, երկրորդ նախագահն էլ նույնն բանն է անում։ Եվ սա պատահականություն չի։ Այնուամենայնիվ, դահլիճներ չտրամադրելը, ԶԼՄ-ների օրենքը, որ մի անգամ մտցրին, հանեցին, հիմա էլի կմտցնեն-կհանեն, մինչեւ որ կտեսնեն կարող են անցկացնել, էլի կմտցնեն։ Այս ամեն ինչը շատ մտահոգիչ է»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել