Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՇԱԼԻ ՅՈԹՆՅԱԿԸ

Ապրիլ 02,2002 00:00

ՀՐԱՇԱԼԻ ՅՈԹՆՅԱԿԸ Համաշխարհային բանկն ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրների սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները: ՀԲ-ի հրապարակումներում ներկայացվում են երկրների տրամադրած վիճակագրական տվյալները: Դրանք համադրելով, կարելի է պարզել ու դիտարկել, թե ինչպիսին է արձանագրված վիճակը երկրի սոցիալ- տնտեսական կյանքի այս կամ այն ոլորտում: Հայաստանում հաճախ է խոսվում էլեկտրաէներգիայի կորուստների մասին: Հետեւաբար հետաքրքիր է դիտարկել այն երկրների ցանկը, որոնք էլեկտրաէներգիայի կորուստներով գերազանցում են մեզ: Ի վերջո, հետաքրքիր է իմանալ, թե մասնագիտական ու աշխատանքային չափանիշներով մեր էներգահամակարգի ղեկավարությանը ո՞ր երկրների էներգետիկների հետ կարելի է համեմատել: Եթե առանց մեկնաբանությունների 1998թ. էներգետիկ կուրուստների ցուցանիշները համեմատենք ՀԲ-ի 2001-ին հրապարակած տվյալների հետ, կտեսնենք, որ Հայաստանն իր ցուցանիշներով յոթերորդն է աշխարհում: Վիճակագրական անաչառություն ապահովելու համար նշենք, որ ՀԲ-ի հրապարակած մյուս վեց երկրների տվյալները 1997 թվականինն են։ Բենին – 76%, Ալբանիա – 53%, Հայիթի – 43%, Ղրղըստան – 34%, Նիգերիա – 32%, Մոզամբիկ – 31%: ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել