Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ

Ապրիլ 02,2002 00:00

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Ս. Աբրահամյանին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը 05.11.01 թ. հանձնարարել է լրագրողներին «շուտափույթ» պարզել եւ զեկուցել, թե ինչպես են դեգեներատները հայտնվում կառավարման համակարգում։ Այս փաստի առիթով Դուք հարուցել եք քրեական վարույթ եւ Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ։ Սրանով Դուք խոչընդոտում եք հասարակությանը հուզող հարցի պատասխանը գտնելուն ուղղված լրագրական հետաքննության անցկացմանը։ Մեզ, մեր ընթերցողներին նաեւ հետաքրքրում է, թե մեզ անհայտ ճանապարհով պետական համակարգում հայտնված դեգեներատները, ապաշնորհներն ու կաշառակերները ինչպես կարողացան Հայկական ավիացիան հասցնել այսօրվա թշվառ վիճակին, զգալի նյութական ու բարոյական վնաս հասցնելով ՀՀ հազարավոր քաղաքացիներին եւ պետությանը։ Քանի որ հանրապետությունում բոլորը իրազեկության անօտարելի իրավունք ունեն (տես ՀՀ Սահմանադրություն), պահանջում եմ ինձ եւս ներգրավել որպես մեղադրյալ, քանի որ ես նույնպես ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես են դեգեներատները հայտնվում կառավարման համակարգում։ Այդին Մորիկյան «Հայացք Երեւանից» ամսագրի գլխավոր խմբագիր Մարգարիտ Եսայան Լրագրող Մուրադյան Գոհարիկ Քիլաֆյան Ռոբերտ Հայրապետյան Արփինե Մարգարյան Ավետիք Բագրանյան Արտուշ Դավթյան Տաթեւիկ Զոհրաբյան Աիդա Դավթյան Արտակ Դավթյան Մարատ Մկրտչյան Հերբերտ «Առավոտի» ընթերցողներ «Առավոտը» պատրաստակամ է տպագրել այս տեքստը ամեն օր՝ ավելացնելով ՀՀ այն քաղաքացիների անուն- ազգանունները, ովքեր համաձայն են դրա բովանդակության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել