Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարությունը վեր է անձնական շահից

Մարտ 30,2002 00:00

Արդարությունը վեր է անձնական շահից Շուրջ 4 տարի է, ինչ հանրապետության բոլոր թերթերը անդրադառնում են Կայծակ Զեյթլյանի, Սարգիս Հացպանյանի եւ մյուսների արկածներին։ Հայրենասիրության անվան տակ հիշատակված պարոնները անթաքույց փորձում են ավերել երկրի տնտեսության խորհրդանիշերը հանդիսացող «Ջերմուկ» գործարանը եւ «Արարատ» գինու կոմբինատը։ Մինչդեռ մեղավորները շարունակում են հովանավորել։ Կայծակ Զեյթլյանը զրպարտչական հոդված տպագրեց Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» թերթում, որտեղ «մեծարեց» մեր երկրի նախագահին, որն իբր չի ապահովում օրինականությունը, եւ մեր հայրենակիցներն այդ պատճառով խուսափում են ներդրումներ կատարել Հայաստանում։ Կայծակ Զեյթլյանը եւ իր թիմակիցները ներդնելով 800.000 դոլար (պայմանագրային 5.000.000 դոլարի փոխարեն), ցանկացել են տիրանալ Երեւանի «Արարատ» գինու կոմբինատի հսկիչ փաթեթին։ Այդ հանցավոր նպատակին հասնելու համար նրանք չեն խորշել դիմելու մեկ այլ հանցագործության՝ կեղծ փաստաթուղթ են պատրաստել Ամերիկայում եւ այն ներկայացրել ՀՀ դատարան։ ՀՀ նախկին գլխավոր դատախազը փորձեց հովանավորել եւ սկզբում քրեական գործ չհարուցեց։ Բայց հետո, երբ այդ հովանավորությունը հրապարակվեց, ստիպված էր քրեական գործ հարուցել։ Դատախազությունը շարունակում է նախաքննությունը, հայտարարված է հետախուզում։ Կայծակ Զեյթլյանը իր վարկանիշը բարձրացնելու նպատակով հանրապետության նախագահին հասցեագրված նամակներում հայտարարել էր, որ ինքը ԱՄՆ֊ի Պետական ֆինանսական հաստատությունից, ՕPIC֊ից բերելու է մինչեւ այժմ ներդրման պակասորդ հանդիսացող՝ 4.200.000 դոլար վարկը։ Այդ խոստումն էլ, իր ստորագրած պայմանագրերի նման՝ փուչ դուրս եկավ։ Զեյթլյանը դարձյալ հանրապետության նախագահին փորձեց ապակողմնորոշել, որ ինքն իբր թե կատարել է ֆինանսական բոլոր պարտականությունները, սակայն «հայկական մաֆիան» իրեն շնչահեղձ է անում, հասե՜ք, փրկե՜ք, Հայաստանի փրկչին։ Շատ բնական էր երկրի նախագահի արձագանգը։ Հանձնարարվեց ներքին գործերի նախարարությանը մանրազնին ստուգել եւ զեկուցել։ Ստուգեցին։ Բայց պարզվեց տրամագծորեն հակառակը։ Ներկայացնում ենք գործարքի բոլոր մասնակիցների միջեւ կնքված 30 օգոստոս 1998 թվականի Պայմանագրից մեջբերումներ (ստորագրվել է յոթ արտասահմանյան ներդրողների կողմից՝ Կայծակ Զեյթլյանի գլխավորությամբ)։ «Եթե մինչեւ 14 հոկտեմբեր 1998թ. որեւիցէ բաժնետեր չի ցանկանում ներդրումները շարունակել, բայց ուզում է մաս կազմել գործին իր ներդրածի չափով, ԱՐԱՐԱՏ-ՆՈՎԱ ծրագրի հինգ միլիոն դոլար գումարի դիմաց, ինքնաբերաբար, իր ունեցած ներկա բաժնետոմսերի քանակը ճանաչվում է անվավեր եւ ստանում է նոր բաժնետոմսեր, որոնց քանակը համապատասխանելու է այս հինգ միլիոն դոլար Ծրագրի մինչ այդ իրականացված համեմատական չափին։ Ընկերությունը իրավասու է այսպես ազատված բաժնետոմսերը վաճառել այն անձանց, որոնք հանձառու են իրագործելու ԱՐԱՐԱՏ-ՆՈՎԱ-յի հինգ միլիոն դոլար ծրագիրը»։ Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել