Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2002-Ը ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ Է

Մարտ 28,2002 00:00

2002-Ը ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ Է «Այս ցուցահանդեսը իր բնույթով շատ արտասովոր է։ Առաջին անգամ է, որ ՄԱԿ-ում բացվում է նամականիշերի ցուցահանդես։ Որպես կանոն, բացվում են նկարների եւ արվեստի այլ նմուշների ցուցահանդեսներ»,- այս խոսքերով իր ելույթը սկսեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության պետ Վալերի Տկաչուկը՝ մարտի 25-ի նամականիշերի մեծ կոլեկցիոներ Յուրի Կուպալյանի ցուցահանդեսի բացման ժամանակ։ Ցուցահանդեսի «Լեռները ու մարդիկ» խորագիրը պատահական չէր ընտրված։ 1998-ի նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2002-ը հայտարարվել է Լեռների միջազգային տարի։ Ցուցադրված 500-ից ավելի նամականիշերը եւ 200-ից ավելի բացիկներն ու ծրարները նվիրված էին աշխարհի լեռներին։ Յուրի Կուպալյանը իր այս հավաքածուն ցուցադրել է շատ երկրներում եւ, արժանվույնս գնահատվելով՝ շահել շքանշաններ։ «Իմ այս էքսպոզիցիան պատահական չի հավաքված, քանի որ ես առաջին կարգի ալպինիստ եմ, Կովկասում մոտ 20 գագաթ եմ բարձրացել եւ հիմա ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դոցենտ եմ,- պատմում էր Յուրի Կուպալյանը։- Սարերում անցկացնելու շատ ժամանակ չեմ ունեցել եւ այդպիսով իմ սերը նվիրել եմ նամականիշերին»։ Կուպալյանի հիմնական հավաքածուն նվիրված է օլիմպիական խաղերին։ Իր ամբողջական կոլեկցիայով (20.000 նամականիշ) նա մասնակցել է 87 երկրների (Աթենք, Ատլանտա, Սիդնեյ, Սինգապուր, Ստամբուլ, Թել Ավիվ, Փարիզ եւ այլն), ցուցահանդեսներին եւ շահել 14 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ։ Իր հավաքածուն նա հավաքել է 50-60 տարիների ընթացքում։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել