Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱՏՄԱՆ ՓՈՐՁ

Մարտ 27,2002 00:00

ՄԻ՞ԹԵ ՔԱՆԴՎԵԼՈՒ ԵՆ Հյուսիսային պողոտայի ճանապարհին գեներալների առանձնատների հայտնվելու մասին տեղյա՞կ է, թե՞ ոչ՝ «Առավոտի» հարցին ի պատասխան, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասաց. – Մանրամասնություններին տեղյակ չեմ։ Ինձ զեկուցեցին, որ վերջերս մամուլում որոշ հրապարակումներ են եղել։ Ես հանձնարարել եմ այդ շինարարության օրինականության վերաբերյալ բացատրություններ տալ։ Նախագահը շտապեց ներկա քաղաքապետին պաշտպանել՝ առանց դրա անհրաժշետության մասին տեղեկանալու։ – Ինչքան գիտեմ, տվյալ դեպքում այս քաղաքապետի հետ այս հարցը առնչություն չունի։ Եվ եթե տվյալ հարցում կա անօրինականություն, մենք անպայման այդ անօրինականությունների հարցը կլուծենք։ Ինչքան գիտեմ, օրինական են կառուցել, բայց ես համամիտ եմ, որ քաղաքաշինության առումով այստեղ երեւի սխալ գործեր են կատարվել։ Մենք էլ շտապենք ՀՀ նախագահին տեղեկացնել, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի օրոք, գեներալ Սեյրան Սարոյանին հողամաս, այն էլ՝ ընդամենը 400 քմ, տրամադրվել է անհատական բնակարանաշինության համար։ Բայց ոչ մի քանի հազար քմ, ինչքան որ այսօր փաստացի զբաղեցնում է Ս. Սարոյանը։ Այն ժամանակ հողերն աճուրդով կամ մրցույթով վաճառելու իրավունք, ինչպես այսօր, չկար։ Իսկ գեներալ Հ. Բաղմանյանի առանձնատունն ու պարիսպը վաղուց կառուցված-պատրաստ էին, երբ Ա. Բազեյանը սկսեց պաշտոնավարել։ Առաջիկայում մենք, իհարկե, կպարզենք այդ 400 քմ-ի տրամադրման հանգամանքները եւս։ Ներկա քաղաքապետն էլ իր հերթին է հավաստել, որ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից (հավանաբար, գեներալների հետ) հետո խնդիրը կարգավորվել է եւ «Հյուսիսային ճառագայթի հետիոտն մասին» ոչինչ չի խանգարի։ Սեփ. լր. Հ. Գ. Մինչ ՀՀ նախագահն աչքի էր անցկացնում Հյուսիսային ճառագայթը, ճիշտ նույն պահին Հ. Բաղմանյանի առանձնատան վրա շինարարները շարունակում էին իրենց աշխատանքը։ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՓՈՐՁ Մարտի 23-ին «ՕԵ» նա խագահ Ա. Բաղդասարյանը Կամերային տանը հանդիպում էր կազմակերպել «Վիրահայություն» հասարակական կազմակերպության հետ: Ներկաների զգալի մասը ուսանողներ են եղել: Այնտեղ է եղել նաեւ կազմակերպության նախագահ Անդրեաս Սրապիոնյանը, որն ինչպես մի ժամանակ, այսօր էլ ձգտում է դառնալ Վրաստանում ՀՀ դեսպան: Շատերի դիտարկմամբ, Ա.Բաղդասարյանը փորձում է նրա վստահությունը շահել՝ թերեւս, այդ երազանքը իրականացնելու գնով, առաջիկայում իր ընտրազանգվածն ախալցխացիներով համալրելու համար: Դա լրացուցիչ գործոն է վրացահայությանը մասնատելու հարցում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել