Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱԶԱ՞ՐԴ, ԹԵ՞ ԳԱՐՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆԱՉԻ

Մարտ 26,2002 00:00

ԾԱՂԿԱԶԱ՞ՐԴ, ԹԵ՞ ԳԱՐՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆԱՉԻ Մարտի 24։ Հայ առաքելական եկեղեցին նշում է ծաղկազարդի տոնը, օրհնում գարնան գալուստը։ Սակայն ուզում ենք խոսել ոչ թե այս տոնի խորհրդի մասին, այլ մի ցավալի իրողության։ Եկեղեցին այդ օրը ճյուղեր է օրհնում եւ մարդիկ գարնանային մի-մի ճյուղ են տանում տուն, որ գարուն լինի իրենց տներում ու հոգիներում։ Սակայն եկեղեցիները շուկաների էին վերածվել։ Մարդիկ սակարկում էին, փորձելով էժան «գարուն» գնել։ Վաճառողները ներբողում էին իրենց «գարունները»՝ ցույց տալով «ապրանքի» բացառիկությունը։ Ասես իրենք են գարուն բերել, ծառ տնկել եւ իրենց շնորհիվ է ծառը բողբոջել։ Իսկ մենք չենք բավարարվում մեկ ճյուղով, այլ օրհնած անտառ ենք ուզում տուն տանել, առանց մտածելու, որ անտառն անտառ մնալու համար ջերմ արեւ եւ մայր հող է հարկավոր։ Մի՞թե մեր եկեղեցականները չէին տեսնում այս ամենը։ Իհարկե՝ տեսնում էին։ Տեսնում էին, բայց լռում։ Մի՞թե այս էլ ինչ-որ խորհուրդ ունի իր մեջ։ Ինչո՞ւ են դատապարտում մեզ՝ չվայելելու կանաչ գարուն։ Մի՞թե սպանությունը արդարացվում է մեր եկեղեցու կողմից, բայց չէ որ ծառ էին սպանում։ Սպանում էին անխնա ու անիմաստ։ Մի կողմից շաբաթօրյակներ ենք անում՝ ծառ տնկում, մյուս կողմից՝ ծառ կտրում։ Եկեք մեր ճյուղերը ծառերի վրա օրհնենք եւ գարունը մեր վաղանցիկ հաճույքի համար չմորթենք։ Կարծում ենք՝ դրանից տոնի խորհուրդը չի աղավաղվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել