Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԼԱՎԱՑՈՒՄ»

Մարտ 23,2002 00:00

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԼԱՎԱՑՈՒՄ» Ըստ գլխավոր բժիշկ Հայկ Առաքելյանի, սրանով է զբաղվելու իր ղեկավարած Մետեոպաթոլոգիայի եւ նատուրոպաթիայի գիտագործնական կենտրոնը, որը գործելու է Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կազմում։ Կենտրոնի մասին «Նատուրոպաթիան կյանքի որակը լավացնող բուժկանխարգելիչ միջոցառումների այն համալիր հսկա բազմազանությունն է, որի ընթացքում օգտագործվում են բացառապես բնական բուժիչ գործոններ՝ արեւի, ջրի, թարմ օդի բուժիչ ազդեցությունները, մրգեր, դեղաբույսեր եւ այլն: 21-րդ դարում, ֆարմացեւտիկային զուգահեռ, բուռն թափով զարգանում է նուտրիցեւտիկան եւ պրոբիոտիկների օգտագործումը, այսինքն՝ արհեստականը, քիմիականն իր տեղն աստիճանաբար զիջում է էկոլոգիապես մաքուր բնական դեղամիջոցներին: Միաժամանակ ամբողջ աշխարհում նկատվում է մի հետաքրքիր միտում, այն է՝ հնավանդ եւ գերժամանակակից բժշկության համադրում, այսպես կոչված՝ ինտեգրատիվ բժշկություն: Ներկայումս ամբողջ աշխարհում բուռն թափով զարգանում են գիտական այն դիսցիպլինները, որոնց նպատակն է պարզաբանել եղանակային-մետեոգեոֆիզիկական եւ կոսմիկական գործոնների ազդեցությունն ինչպես հիվանդությունների առաջացման, այնպես էլ նրանց պաթո-սանոգենետիկ մեխանիզմների ձեւավորման վրա: Կլիմատոմետեոպաթիկ գործոնների ազդեցությունը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլեւ ունի սոցիալ172տնտեսական եւ հոգեբանական ասպեկտներ: Բացի վերը նշվածից, կենտրոնը զբաղվելու է նաեւ կլիմատոթերապիայով եւ մետեոպաթոլոգիկ պրոֆիլակտիկայով, այսինքն կանխելու՝ սպասվելիք հիվանդության սրացումը, կրիզներն ու պարոքսիզմները: Վերջինիս իրականացման համար ներդրվելու են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են օքսիգենոթերապիան՝ թթվածնային կոկտեյլների եւ այլ ձեւերով, ֆիտոսոկոթերապիան, հիրուդոթերապիան, ավելորդ քաշի էսթետիկ կոռեկցիան, համակարգչային նավիգացիոն ախտորոշումը, մուզիկոթերապիայով զուգորդված գունազգայական համակարգչային ներազդումը, խոռոչային եւ ներերակային լազերոթերապիան, արյան գրավիտացիոն սանացիան, կանխարգելիչ մագնիտոթերապիան եւ այլն: Կենտրոնում շարունակվելու են աշխատանքները ինստիտուտում արդեն սկսված 8220Կիբեռ-դոկտոր8221 կոչվող ծրագրի վրա, որով նախատեսվում է ստեղծել նեյրոհամակարգչի սկզբունքով աշխատող համեմատաբար կատարյալ, տարողունակ, արհեստական հզոր ինտելեկտով օժտված մի համակարգ, որն աշխատելու է մրցակից հիպոթեզների դիսկրիմինացիայի եւ կլաստերային հետազոտության մեթոդով»,172 Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկ Հայկ Առաքելյանի հետ ծավալուն զրույցի մի փոքր հատվածն էր միայն նվիրված նրան, ինչով զբաղվելու է ստեղծվելիք կենտրոնը։ Եղանակ եւ առողջություն – Նախատեսել եք, որ Ձեր գիտագործնական կենտրոնը պետք է զբաղվի մետեոպաթիկ դիագնոստիկայով եւ մետեոպրոֆիլակտիկայով։ Իսկ եղանակային ո՞ր գործոններն են բացասաբար ազդում առողջության վրա եւ ինչպե՞ս կարելի է կանխել դրանք: – Եղանակը մթնոլորտի անընդհատ փոփոխվող վիճակն է որոշակի ժամանակահատվածում եւ բնորոշվում է տվյալ պահին մետեոգեոֆիզիկական մեծությունների եւ երեւույթների ամբողջությամբ: Կլիման, իր հերթին, տեղական եղանակի պարբերաբար կրկնվող բազմամյա ռեժիմն է: Մարդու առողջության համար վտանգավոր է ոչ միայն առանձին եղանակային գործոնների զուգորդումը, այլեւ հատկապես նրանց կտրուկ փոփոխությունը։ Վերջին տեսանկյունից, օրգանիզմի վրա ունեցած ազդեցությամբ, հատկապես կարեւոր են հետեւյալ մետեոգեոֆիզիկական գործոնները՝ արեւի ակտիվությունը, երկրագնդի մագնիտոսֆերայի վիճակը, մթնոլորտային էլեկտրականությունը, ցիկլոնային դաշտի առկայությունը, մթնոլորտային ճնշումը, օդի խոնավությունը, նրանում թթվածնի եւ այլ գազերի բաղադրությունը եւ այլն: Մետեոպարամետրերի արբանյակային տվյալների ստացման եւ մշակման համար մենք պատրաստվում ենք ստեղծել համակարգչային տեղեկատվական- խորհրդատվական սերվեր: Տալով եղանակի բժշկական բնութագիրը, հատուկ բանաձեւերի միջոցով մենք յուրաքանչյուր անհատի կամ հիվանդությունների խմբի պարագայում առանձնացնելու ենք ռիսկի գործոնները եւ հանելու մետեոպաթոգենության ինդեքսը։ Եթե տվյալ անհատն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի ռիթմի խանգարում կամ ընդհանրապես մետեոզգայուն է եւ եթե մեզ հայտնի է սպասվելիք եղանակի բացասական դինամիկան, ապա մեր կողմից կառաջարկվի բուժկանխարգելիչ միջոցառումների մեծ ընտրանի ակնկալվող հիվանդության սրացումը կանխելու նպատակով: Բերեմ պարզագույն օրինակ. ցիկլոնային դաշտի առկայության դեպքում առաջանում է մթնոլորտային ճնշման կտրուկ իջեցում, որն օրգանիզմում առաջացնում է հիպոքսիկ վիճակ՝ թթվածնային քաղց։ Վերջինս հատկապես վտանգավոր է բարձր ջերմաստիճանային ռեժիմի կամ գեոմագնիսական դաշտի կտրուկ փոփոխմամբ ընթացող զուգորդման դեպքում: Վտանգն այն է, որ այս դեպքում օրգանիզմում առաջանում է զարկերակների սպազմ, որպեսզի արյան հոսքի արագացման ճանապարհով ապահովվի թթվածնի համարժեք մատակարարումը կենսականորեն կարեւոր օրգաններին: Սուբյեկտիվորեն վերը նշվածը պետք է արտահայտվի ինքնազգացողության վատթարացման, գլխացավի, զարկերակային ճնշման բարձրացման եւ այլ ձեւերով: Ի՞նչ կարող է տալ այս դեպքում մետեոպրոֆիլակտիկան։ Բավական է, որ հիվանդն ընդունի թթվածնաբուժություն՝ թթվածնային կոկտեյլի կամ այլ ձեւով: Վերջինս մենք պատրաստվում ենք իրականացնել արյան մեջ թթվածնի եւ ածխաթթու գազի պարունակության հսկման ներքո: Մետեոպրոֆիլակտիկայի ասպեկտով մենք պատրաստվում ենք, բնաբուժական տարբեր մեթոդների հետ մեկտեղ, օգտագործել ժամանակակից ֆարմակոթերապիան, լազերոմագնիսական թերապիան, բալնեոթերապիան, էլեկտրալուսային թերապիան, կլիմատոթերապիան եւ այլն: Նշեմ նաեւ, որ վերջինիս իմաստով մեր ինստիտուտն ունի բազմամյա աշխատանքային փորձ, հզոր ինտելեկտուալ ներուժ եւ, փաստորեն, բժշկական կլիմատոլոգիայի միակ մասնագետները գտնվում են մեզ մոտ: Մենք նպատակ ունենք նաեւ մեր աշխատանքային փորձը փոխանցել Հայաստանի հարուստ առողջարանային համակարգին, մասնագետների վերապատրաստման, բուժական աշխատանքների կոորդինացման նկատառումներով, քանզի հայտնի է, որ բուժական զբոսաշրջության զարգացումը մեր երկրում համարվում է ռազմավարական ուղղություն: Լուսնային եւ արեւային ցիկլեր – Դուք նշեցիք, որ մետեոգեոֆիզիկական եւ կոսմիկական գործոնները կարող են ազդել ոչ միայն մարդու առողջության, այլեւ վարքի եւ հոգեբանության վրա: Կա՞ն արդյոք դրա համար բավարար գիտական հիմքեր: – Այսօր գիտականորեն հիմնավորված է լուսնային ցիկլերի առկայությունը եւ դրանց ազդեցությունը երկրագնդի վրա ընթացող ոչ միայն բնության գործընթացների, այլեւ բազմաթիվ մետեոգեոֆիզիկական գործոնների՝ մասնավորապես մագնիսական փոթորիկների վրա: Հայտնի է, որ օվկիանոսների մակընթացություններն ու տեղատվություններն ունեն խիստ որոշակի ցիկլիկ ընթացք եւ հիմնականում պայմանավորված են լուսնային ազդեցությամբ: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ մարդու օրգանիզմի մոտ 60-65 տոկոսը կազմում է ջուրը, այդ դեպքում բնական է, որ լուսինը որոշակի օրինաչափությամբ պետք է ազդի նաեւ մարդու օրգանիզմում ընթացող բազմաթիվ կենսաքիմիական գործընթացների վրա: Վերջինիս ուսումնասիրմամբ զբաղվող դիսցիպլինները՝ սելենոֆիզիոլոգիան եւ սելենոբժշկությունը ներկայումս բուռն թափով զարգանում են Արեւմուտքում: Բացի այդ, լուսնային ցիկլերի ուսումնասիրությունը խիստ կարեւորվում է սեյսմոլոգիայում՝ սեյսմիկ ռիսկի եւ կանխագուշակման ասպեկտով: Ինչ վերաբերում է արեւային ցիկլերին, ապա հայտնի է, որ այն ունի ճառագայթման ինտենսիվության 11 եւ 22172ամյա ցիկլեր: Այս ցիկլերից յուրաքանչյուրին բնորոշ է կոսմիկական հելիոֆիզիկական պարամետրերի խիստ որոշակի հաջորդականությունը, ի հետեւանք որի հայտնաբերված են հիդրոմետեորոլոգիական ցուցանիշների 11 եւ 22 ամյա ցիկլիկ օրինաչափ փոփոխություններ: Վերջինովս են պայմանավորված նաեւ կլիմայի գլոբալ տեղաշարժերը, տարերային աղետների ի հայտ գալը, սեյսմիկ ակտիվության փոփոխությունը եւ այլն։ Այսինքն՝ մենք ամբողջովին գտնվում ենք կոսմիկական գործոնների ազդեցության տակ։ Եվ եթե մարդը կարող է ենթարկվել տիեզերական բազմաբնույթ գործոնների համալիր ազդեցությանը, ապա առայժմ «մութ անտառ» է այն, թե ինչպես է մարդու վարքը եւ հոգեվիճակը ձեւավորվում։ Հայտնի է, որ բազմաթիվ մետեոգեոֆիզիկական գործոնների ազդեցության ներքո օրգանիզմում զարգանում են մետեոտրոպ ռեակցիաներ, որոնք իրենց ազդեցությունն օրգանիզմի վրա կարող են իրականացնել ինչպես օրգանիզմի ռեցեպտորային ցանցի, այնպես էլ ներազդելով հիպոթալամուս- հիպոֆիզ-մակերիկամային համակարգերի վրա: Բացի այդ, ապացուցված է այդ մետեոտրոպ գործոնների ազդեցությունը վեգետատիվ նյարդային համակարգի, օրգանիզմի խոլիներգիկ եւ ադրեներգիկ ինդեքսի, սերոտոնինի եւ այլ կենսակտիվ նյութերի փոփոխության վրա: Վերջիններիս ակտիվության փոփոխությունը կարող է բերել մարդու վարքի, հոգեվիճակի եւ տրամադրության փոփոխության: Պատահական չէ, որ եղանակային անբարենպաստ օրերին են շատանում կենցաղային կոնֆլիկտները, հանցագործությունները, ավտովթարները եւ այլն: Հատկապես այդ օրերին՝ գեոմագնիսական փոթորիկների եւ մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների ժամանակ՝ արձանագրվում է մեծ թվով մահացություն սրտամկանի ինֆարկտից, ինսուլտից եւ այլն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրգանիզմում ընթացող բոլոր կենսական պրոցեսներն ունեն ռիթմիկ բնույթ, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման տակտիկայի ճիշտ մշակման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ կոսմոռիթմոբիոլոգիկ խրոնոպարամետրերը: Այդ իսկ պատճառով ներկայումս բուռն թափով զարգանում է խրոնոբիոլոգիան եւ խրոնոբժշկությունը, մասնավորապես խրոնոբալնեոֆիզիոթերապիան, խրոնոֆարմակոլոգիան եւ այլն: Օրենք ներշնչմա՞ն դեմ – Կներեք, իսկ այս պարագայում բացառո՞ւմ եք ուղղակի ներշնչման գործոնը. լրատվամիջոցների հաղորդած տվյալները մագնիսական փոթորիկների վերաբերյալ կարո՞ղ են նախատրամադրող գործոն հանդիսանալ: – Ձեր ասած այդ ներշնչումն անվանվում է Յատրոգեն գործոն, որի վերաբերյալ առայժմ մեր երկրում չկա օրենք։ Սակայն շատ քաղաքակիրթ երկրներում կա օրենք յատրոգենիայի վերաբերյալ։ Ո՞րն է դրա իմաստը։ Պարզ ձեւակերպումով՝ սա ինդուկցիա է. հիվանդության առաջացում՝ խոսքի, վերաբերմունքի կամ վարմունքի միջոցով։ Այսինքն՝ մարդու մեջ կա ինքնաներշնչման մեխանիզմ, եւ ցանկացած հիվանդություն կարող է ինդուկցվել, ներշնչվել։ Դա կարող է լինել բժշկի մի սխալ շարժումից, խոսքից կամ փսփսոցից, որը հատկապես կասկածամիտ մարդու մեջ կարող է առաջացնել նախատրամադրվածություն եւ, անընդհատ մտածելով այդ մասին, օրգանիզմում կսկսի աշխատել հիվանդության ձեւավորման մեխանիզմ: Եթե յատրոգեն գործոնը սկսում է ներազդել, հիվանդագին վիճակը սկսում է վերածվել կայուն հիվանդության եւ առաջին պտույտները վերածվում են պարբերաբար կրկնվող կայուն մեխանիզմի։ Մարդը հանճարեղորեն ստեղծված կենսաբանական-բիոքիմիական համակարգիչ է եւ նրա հրաշագործ 8220եսը 8220 կամ ինքնությունը որոշ վերապահումներով գործում է ծրագրավորված ձեւով: Յատրոգենիայի հիմնախնդիրն իրոք գոյություն ունի: Բայց յատրոգենիան սովորաբար առաջանում է այն դեպքերում, երբ տեղեկատվությունը տրվում է խիստ որոշակի հոգեբանական ֆոնի վրա։ Ներշնչում, սթրես, սխալ ախտորոշում, մտածմունք, ու ոչնչից գոյանում է հիվանդություն։ Յատրոգենիան կանխելու համար պետք է տեղեկատվությունը մատուցել լավագույնս թեթեւ, կանխարգելիչ հոգեբանական ֆոնի վրա, մանրակրկիտ տեղեկատվություն տալ, թե ինչի մասին է խոսքը, հիվանդին բացատրել երեւույթի էությունը։ Այսինքն, մենք տեղեկատվություն ենք տարածելու հիվանդին նախապատրաստելու եւ առաջարկելու ենք կանխարգելիչ միջոցառումների ողջ համալիրը՝ սպասվելիք-հավանական սրացումը կամ պարոքսիզմը կանխելու համար։ Տրվելիք տեղեկատվությունը նախատեսվում է ուղեկցել մատչելի հետաքրքրաշարժ ինֆորմացիայով եւ առողջապահական կուլտուրայի բարձրացման որոշակի տարրերով: Զրույցը վարեց Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ Հ. Գ. Վերջում մի գործնական մանրամասն. ՀՀ ԱՆ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի 8220Մետեոպաթոլոգիայի եւ նատուրոպաթիայի գիտագործնական կենտրոնը8221 համագործակցում է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավիացիայի եւ տիեզերագնացության բաժնի, Ճապոնիայի 8220Low Power Laser Therapy Promotion Association8221-ի եւ բազմաթիվ այլ արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնցում ընդգրկված համատեղ ծրագրերի մշակումը եւ իրականացումը նոր զարկ կտան Հայաստանում բժշկագիտության զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել