Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ՝ փողով»

Մարտ 23,2002 00:00

«Ամեն ինչ՝ փողով» «Սփյուռք172Հայաստան» համաժողովից առաջ Հիշում եմ այդ ժամանակ երբ որոշեցի տեղափոխվել Հայրենիք ու սովորել Մայր համալսարանում, կարող եմ ասել, որ իսկապես ոգեւորվել էի իմ արած քայլով ու այդ օրերուն, ըստ սփյուռքյան հիվանդության, թեկուզ հնացած մի եռագոյն կարող էր խանդավառություն ստեղծել իմ մեջ։ Այսօր ես 2172րդ կուրս եմ, Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, ցավոք, արդեն աչքս եռագոյն չի տեսնում… 8230համարյա թե չի զգում նրա էությունը, արդեն հիասթափվել եմ ամեն ինչից՝ համալսարանից, համակարգից ու տիրող մթնոլորտից, իմ երազը որ ունեի «այնտեղ»՝ «այստեղի» մասին արդեն իսկ փշրվեց8230 ու հավատացեք՝ մարդուս ամենաահավոր պահը այն է, որ երբ երազը փշրվում է հենց իր աչքի առաջ8230դրա համար ես որոշել եմ գրել…8230գրել իսկական գոյներով, ներկայացնել պատկերը ինչպես որ է, ի սիրոյն նրանց, որ դեր ունեն իրենց երազը ու ապրում են դրա համար… 8230 Շատ հաճախ ասում են թե ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ համբերություն ունեցեք, մի քիչ հույս ու ամեն ինչ լավ կլինի… Ախր հենց այս վերջինը «հույս» կոչվածը, ինձ չարչարում է, քանզի իմ մասնաշենքում հույս ու ապագա հասկացությունները մեծ տեղ ունեն, այստեղից է դուրս գալու ազգիս խիղճը՝ օրենքը մշակող ու պահպանող իրավաբանը, այստեղից է դուրս գալու ազգիս ապագան՝ դիվանագիտական հարաբերությունները մշակող ու իրագործող միջազգայնագետը, էլ չեմ ասի քաղաքագետների մասին… այլ խոսքով ապագայի ընտրված խավի մեծ տոկոսը պետք է այս մասնաշենքում լինի, իսկ հույսը հենց այստեղ պետք է դնի իր բույնը… բայց ափսոս, եկեք ու տեսք ինչ է կատարվում։ Համալսարան հասկացության մեջ կա երկու հիմնական կողմ՝ ուսում ստացող խավ ու ուսում մատուցող խավ, ու երկուսը իրար հետ կապվում են համակարգով, որի արդիականացման աստիճանը մեծ դեր է խաղում տվյալ կապակցության մեջ, եթե ընդունենք այս պարզ ենթադրությունը, ապա որեւէ նորմալ համալսարան պետք է առաջնորդվի նրանով։ Մեզ մոտ ոչ թե հարցականի տակ է այդ համակարգի արդիականացումը, այլ նույնիսկ երկու խավերի կայացումը ու ինքնությունը։ Պարզապես կատարվել է ինչ որ բառախաղ, դպրոցը կոչել ենք համալսարան, դասարանը՝ լսարան, աշակերտը՝ ուսանող, ուսուցիչը՝ դասախոս, իսկ ամենահետաքրքիրը՝ նշանակումները՝ ընտրություն։ Հարաբերության ձախողումը այս երկու խավերի միջեւ ունի մի քանի պատճառ. նախ եւ առաջ ուսում մատուցողները մեծամասնությամբ ունենալով «սթալինեան» անձի պաշտամունքի հոգեբանություն, փորձում են իրենց հանդեպ հարգանքը պարտադրել, մոռանալով որ սա «հարգանք» կոչվածը առարկա չէ, այլ զգացում, իսկ որեւէ զգացում, որ լինում է միակողմանի ապա դա ձախով է ու սուտ։ Մյուս կողմից ուսում ստացողներին մեծ մասը պատկանում են «ունեվոր խավին», մի խավ, որ առաջնորդվում է «ամեն ինչ փողով» կարգախոսով, իր ամբողջ մտածելակերպը, վարվելակերպը նույնիսկ հագուստը իշխվում է մեկ բառի կողմից՝ փող։ Տարածված է նույնպես «ժամանակակից» հասկացությունը, բայց միայն արտաքինով, զի դասախոսներ կան որ արդեն անցել են 65 տարեկանի սահմանը ու հեռախոսներ կան, որ անցել են 650 $ սահմանը։ Ամենաահավորը ինձ համար մեզ տրված կոչումը՝ արտասահմանցի… Անշուշտ սրա հետ կապված կան նաեւ շարք մը հարցեր… իսկակա՞ն հայ ես, հայերեն գիտե՞ս, հավանեցի՞ք մեր երկիրը ու շարքը երկար։ Նախքան Հայրենիք գալս միշտ երգում էի (օտարություն այսքան դարով կուլամ կարոտով կարոտով) ու որոշել էի հենց որ Հայաստան հասնեմ, մոռանամ այս երգը, սակայն ցավով զգում եմ, որ այս երգը դուք ինձ միշտ պարտադրելու եք, ձեր հարցերով ու վարվելակերպով։ Խնդրում եմ վերջ տվեք ու մի քիչ հեռուն ուղղեցեք ձեր հայացքը։ Սաղաթէլ Էլեկտրոնային փոստով «Առավոտ» ուղարկած այս նամակը, որ հրապարակում ենք խմբագրական աննշան միջամտությամբ, մեզ հետաքրքիր թվաց։ Այն, ինչ նկատում է դրսից հայրենիք եկած երիտասարդը, հաճախ աննկատելի է այստեղ ապրողներիս համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել