Ո՞ւմն է Անդրկովկասը ԽՍՀՄ-ի օրոք պատասխանն ակնհայտ էր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ընդհանուր առմամբ պարզ էր, որ Հարավային Կովկասը գտնվում է արդեն ավելի շատ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ազդեցության ոլորտում։ Սակայն Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում նախագահների փոփոխությունից հետո հարցի պատասխանը նորից անորոշ դարձավ։ Երբ Պուտինը կտրուկ ակտիվացրեց արտաքին քաղաքականությունը, իսկ Բուշը հայտարարեց, որ ԱՄՆ-ի ազդեցության ոլորտը կենտրոնանալու է հիմնավորապես Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի վրա, թվում էր, թե ԱՊՀ-ի երկրները աստիճանաբար վերադառնալու են Ռուսաստանի ազդեցության գոտի։ Այդ վարկածը հատկապես ամրապնդվեց սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն զինակիցներ դարձան հակաահաբեկչական պայքարում։ Թվում էր, թե ԱՄՆ-ի «գլուխը» դեռ երկար ժամանակ խառը կլինի, եւ Անդրկովկասի խնդիրները լուծվելու են հիմնականում Ռուսաստանի մասնակցությամբ։ Բայց Աֆղանստանում հաղթանակ տանելուց հետո, ԱՄՆ-ն կտրուկ փոխեց արտաքին քաղաքականության ուղեգիծը։ Իրոք, ինչո՞ւ չփորձել չարիքից բարիք ստանալ։ Ինչո՞ւ չօգտագործել հակաահաբեկչական պայքարը որպես պատրվակ ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի ազդեցությունը ուժեղացնելու համար։ Ըստ որում՝ նաեւ ԱՊՀ երկրներում։ ԱՄՆ-ն որոշեց բաց չթողնել այդ բացառիկ հնարավորությունը։ Միջին Ասիայում դա ստացվեց բնական կերպով, իսկ Վրաստանի դեպքում՝ նաեւ շատ «գեղեցիկ»։ Իսկապես, Ռուսաստանն անընդհատ տագնապում էր, որ Պանկիսի կիրճում կուտակված են ահաբեկիչների բանդաները։ Ուզո՞ւմ եք նրանց վերացնել, պարոնայք ռուսներ։ Խնդրեմ, բայց դա կիրագործեն ամերիկյան զինվորները եւ նրանց կողմից վարժեցրած վրացական զինվորները։ Պետք է ասել, որ Շեւարդնաձեի համար էլ սա միգուցե միակ հնարավորությունն էր՝ փորձել Վրաստանը փրկել մասնատումից։ Պուտինին մնում էր տխուր փաստել, որ ոչ մի արտառոց բան չի կատարվում։ «կՏփպՎց, պրսՌ Չ հՐպՊվպռ ԸջՌՌ ՎՏՋվՏ, ՑՏ Չ թՐցջՌՌ վպսՖջ255?»։ Մտքում երեւի ավելացրեց. «ծպսՖջ255 ոօսՏ Ռւ տցրՍՈՑՖ Չ հՐպՊվ254254 ԸջՌ254, ֆՑՌՎ ՈՎպՐՌՍՈվՓՈՎ ՊՈՑՖ տՈսպՓ, ՑՈՍ ՏվՌ Չր254 ՐցՍց ՏՑՑ255տՈ254Ց»։ Պուտինը ստիպված է նահանջել, ինչն արդեն լուրջ դժվարություն է առաջացրել Ռուսաստանի քաղաքական շրջանակներում։ Սակայն այս խորամանկ քաղաքական գործիչը անտարակույս կվերախմբավորի ուժերը, կորոնի զինակիցներ (Եվրոպայում, Ճապոնիայում, Չինաստանում) եւ վաղ թե ուշ կգտնի պատասխան խաղը։ Ամերիկայի գերիշխանությունն էլ անվերջ չէ, բայց մոտակա տարիներին Անդրկովկասում հնարավոր է գերիշխի ամերիկյան վեկտորը։ Վերջին հաղորդագրությունները, որ ամերիկյան զինվորները կարող են տեղակայվել նաեւ Ադրբեջանում, միայն հաստատում են այդ ենթադրությունը։ Ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մեզ համար։ Առաջին հերթին հարվածի տակ կարող են ընկնել Ղարաբաղն («Առավոտ», թիվ 48, էջ 13) ու Ջավախքը։ Եթե Աբխազիան եւ Ղարաբաղը պատրաստվում են դիմակայելու ցանկացած ոտնձգություն, դա բոլորովին չի կարելի ասել Ջավախքի մասին։ Բուն Հայաստանի հեռանկարն էլ փայլուն չէ՝ նոր թափով շարունակվելու է իրագործվել հայաթափության, Հայաստանը առեւտրի եւ տուրիզմի երկիր դարձնելու կործանարար քաղաքականությունը։ Եվ պետք չէ նորից եւ նորից անմտորեն վազել ԱՄՆ-ի գիրկը՝ դա վերջինիս երեւի արդեն ձանձրացրել է, եւ ինչպես տեսնում ենք, զգալի արդյունքի չի բերում։ Պետք չէ շտապել նաեւ դավաճանել Ռուսաստանին՝ նա իր վերջին խոսքը դեռ չի ասել։ Պետք է մտածել։ Լրջորեն։ Ցանկալի է՝ գլխով։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ