Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ» – ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ

Մարտ 22,2002 00:00

«ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ» – ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ Հայ-Ռուսական բանկ – «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»172ի անցած տարվա տնտեսական գործունեության արդյունքները մամուլի ասուլիսում, որպես տարվա գործունեության գլխավոր բնութագիր, գլխավոր տնօրեն Ա.Շ. Խանդկարյանը նշեց տարին շահույթով փակելը: Նույն տարում բանկի հաճախորդների թիվը աճել է՝ հասնելով ավելի քան 4,0 հազարի: Բանկի հաջող գործունեությունը կապված է նախեւառաջ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցումով: Նշենք, որ բանկի սեփական կապիտալը 2001թ. աճել է 212.9%-ով, իսկ ընդհանուր ակտիվները՝ 85.6 %-ով: Այդ նույն ժամանակ «Առէքսիմբանկ»172ի ընդհանուր պարտավորություններն աճել են 46.5 %-ով, եւ 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել 3 մլրդ դրամ: Այդ գումարից ցպահանջ պարտավորությունները աճել են 132.6%-ով, ժամկետային դեպոզիտները՝ 26%-ով, ինչը վկայում է հաճախորդային բազայի աճի մասին: Ինչպես ասուլիսում նշեց «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը, 2002թ. խոստանում է «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի համար լինել «հատկապես նշանակալի»: Դա նախեւառաջ պայմանավորված է բաժնետիրական կապիտալը մոտավորապես 3.5 մլն դոլարից 5.8 մլն դոլար մեծացնելու մտադրությամբ: Բանկն այդ նպատակով պլանավորում է իրականացնել 2 մլն դոլար գումարի արժեթղթերի թողարկում: Բանկը 2002թ. կանխատեսում է 100-130 մլն դրամի չափով շահույթ, այն դեպքում, երբ 2001թ. արդյունքով այն կազմել էր 16.8 մլն դրամ: Այսօր արդեն բանկի ընթացիկ շահույթը կազմել է 35 մլն դրամ: Բանկն ընթացիկ տարում նույնպես մտադիր է զարգացնել նոր բանկային տեխնոլոգիաներ: «Մենք արդեն մի քանի տարի բանկի հաճախորդներին հաջողությամբ ծառայություն ենք մատուցում «Բանկ-հաճախորդ» համակարգով»,-ասաց բանկիրը: Այդ ծառայության միջոցով հաճախորդը կարող է կառավարել իր հաշիվը՝ բանկից հեռու լինելով: Առաջիկայում բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվելու նաեւ Հայաստանի պայմաններում բոլորովին նոր ծառայություններից: Մասնավորապես, դա Internet-banking-ն է, որը հաճախորդին հնարավորություն կտա իր հաշվին հետեւել Ինտերնետով: Դրանից բացի, կառաջարկվի Visa-քարտի օգնությամբ վճարումների ցանցով ընդունման համակարգը, որը Ինտերնետ-խանութներից գնումների մուտքի հնարավորություն կտա: Բանկը հաջողությունների է հասել նաեւ պլաստիկ քարտերի սպասարկման բնագավառում: 2002թ. փետրվարին «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ը դարձավ Visa վճարման միջազգային համակարգի լիիրավ անդամ: Պրն Խանդկարյանի խոսքերով, դա նշանակում է, որ բանկը ակտիվորեն նպատակադրվել է ներգրավվելու պլաստիկային բիզնեսի մեջ: Գլխավոր տնօրենը հատկապես շեշտեց, որ ինքը նվաճում է համարում «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի ճանաչումը որպես գործընկերոջ՝ այնպիսի հեղինակավոր կազմակերպության կողմից, ինչպիսին Visa-ն է: «Մենք կարողացանք այդ պահպանողական կառույցին ապացուցել, որ դինամիկ զարգացող, հուսալի բանկ ենք»,- ասաց Ա.Խանդկարյանը: Նա ընդգծեց, որ Visa միջազգային համակարգին անդամակցությունը «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի առջեւ բացում է մեծ հնարավորություններ: Մինչեւ 2002թ. վերջը բանկը պլանավորում է թողարկել 8-10 հազար պլաստիկ քարտեր: Այժմ աշխատանք է տարվում դրանց դիզայնի վրա: Նախատեսվում է պատրաստել քարտերի 4 տեսակ` Visa Gold, Visa Classic, Visa Electron եւ Visa Corporate: Ա.Խանդկարյանը պարզաբանեց, որ «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ն արդեն ունի քարտերի շուկայում աշխատելու փորձ: Որպես մոսկովյան «Իմպէքսբանկի» գործակալ, «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ը թողարկել է մոտ 1000 քարտ: Նա հաղորդեց նաեւ, որ այսօրվա վիճակով Երեւանում գործում է բանկի 3 բանկոմատ, իսկ մոտ ապագայում կտեղադրվի էլի նույնքան: Դրանից ելնելով, նշեց Ա.Խանդկարյանը, կարելի է եզրակացնել, որ բնակչության հետաքրքրությունը շուկայի այդ սեգմենտի նկատմամբ գոյություն ունի: Մեր այն հարցին, թե չի՞ նախատեսվում, արդյոք, հետագա ընդլյանում, պարոն Խանդկարյանը նշեց, որ տվյալ խնդիրը քննարկման փուլում է, մոտ ժամանակներում նախատեսվում է եւս 2 մասնաճյուղ բացել՝ Երեւանում եւ Գյումրիում: Բանկը իր հաստատուն տեղն է գրավել նաեւ փոխանցումների բնագավառում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության տարածքում: «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի գործողությունների ծավալը միջազգային փոխանցումների գծով՝ ֆիզիկական անձանց համար, առանց հաշիվ բացելու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, 2001թ. կազմել է 31 մլն դոլար, որը երեք անգամ գերազանցում է 2000 թ. արդյունքը: Ա. Խանդկարյանը հաղորդեց, որ ներկայումս բանկն ունի փոխանցումների լայն ցանց: Մասնավորապես, ռուսական «Իմպէքսբանկ»-ի ցանցի միջոցով փոխանցումների ձեւով առաջարկվում են ծառայություններ՝ Ռուսաստանի 46 տարածաշրջանում եւ Մոսկվայի 18 բաժանմունքներում: Բանկիրի խոսքերով՝ բանկն ընթացիկ տարում իր մոսկովյան գործընկեր «Իմպէքսբանկ»172ի հետ պլանավորում է էլ ավելի կատարելագործել դրամական փոխանցումների համակարգը: Դրա շնորհիվ այն կդառնա առավել արդյունավետ եւ էժան: Բանկը Մոսկվայի «Իմպէքսբանկ»-ի հետ համատեղ ձեռնամուխ է եղել Online վճարումների համակարգի մշակման, ինչը թույլ կտա վճարումները կատարել իրական ժամանակի ռեժիմով՝ Western Union-ի կամ Money Gram-ի նմանությամբ: Գլխավոր տնօրենի կարծիքով, այդ ծրագրային արդյունքը պատրաստ կլինի 2 ամսից: Ռուսաստանում «Իմպէքսբանկ»172ի, ներդրած այդ համակարգը գործում է արդեն փետրվարից: Խելամիտ դրույքաչափային քաղաքականության դեպքում, նշեց բանկիրը, «հնարավոր կլինի ընդգրկել փոխանցումների շուկայի բավական մեծ սեգմենտ, որտեղ բանկը լուրջ մրցակիցներ ունի»: «ԱՄՆ-ում Հայ Սփյուռքը լայնորեն ներկայացված է, եւ մեզ համար կարեւոր էր դուրս գալ այդ շուկա»,- նշեց Ա.Խանդկարյանը: ԱՄՆ-ից Հայաստան «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի դրամական փոխանցումների ամենօրյա ծավալը կազմում է 150 հազար դոլարի կարգի: Ներկայումս բանկը քննարկում է այդ ոլորտում դրույքաչափային քաղաքականությունը կատարելագործելու իր նոր հնարավորությունները եւ մտադիր է 2002 թ. ընդարձակել փոխանցումների աշխարհագրությունը: Արծածվեցին նաեւ բանկի ակտիվային գործառնությունները, մասնավորապես վարկավորման մեծացման հարցերի շուրջ, որից այժմ շատ բանկեր խուսափում են, քանի որ այն այս պայմաններում իր մեջ մեծ ռիսկ է պարունակում: Իհարկե, մենք մանրամասն «կշռում» ենք բոլոր ռիսկերը, բայց եւ չենք խուսափում այդ կարեւոր բնագավառում ակտիվ գործունեություն ծավալելուց: Բանկի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 109%-ով՝ կազմելով 1,7 մլրդ դրամ, որը խոսում է բանկի ակտիվ վարկային քաղաքականության մասին: «Մենք մտադիր ենք հետագայում եւս մեծացնել մեր վարկային պորտֆելը, եւ մեր կանխատեսումներով 2002 թ. այն կկազմի 2.5 մլրդ դրամ»,- ասաց բանկիրը: Ա.Խանդկարյանը նշեց, որ իր ռազմավարությանը հավատարիմ՝ բանկը հետեւում է միայն փոքր եւ միջին մասնավոր բիզնեսը վարկավորելու խիստ սկզբունքին, ընդ որում անպայմանորեն հետեւելով բանկային ռիսկին, ինչը «ներկա պայմաններում խիստ կարեւոր է»: Արդյունքում ժամկետանց վարկերի տոկոսը բանկում կազմում է 3%՝ բանկային պրակտիկայում թույլատրելի 7%-ի դիմաց: Ա.Խանդկարյանը նշեց նաեւ վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին, որոնք անցյալ տարվա ընթացքում 38%-ից իջել են մինչեւ 24%: Ինչ վերաբերում է հանրապետությունում բանկային համակարգում տեղի ունեցող երեւույթներին, ապա, որպես այդպիսին, հանրապետությունում բանկային ճգնաժամ չկա: Ընթանում է բանկային առողջացման եւ կայունացման նորմալ գործընթաց: Իմ կարծիքով, Կենտրոնական բանկը կատարում է անհրաժեշտ քայլեր՝ «հիվանդ» բանկերի զտման ուղղությամբ: Անառողջ, բայց գործող բանկը շատ վտանգավոր է ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ տնտեսության համար ամբողջապես: Այդ կապակցությամբ, ես, որպես բանկի ղեկավար, ողջունում եմ Կենտրոնական բանկի վճռականությունը: Ի վկայություն ասածի, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը հիմնավորված է, հանդիսանում է այն փաստը, որ «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ը դարձավ միջազգային վճարային համակարգի-VISA International-լիիրավ անդամ: Միջազգային այդքան հեղինակավոր եւ պահպանողական կազմակերպության կողմից տվյալ գործողությունը վստահություն է ոչ միայն մեր բանկի, այլ Հայաստանի բանկային համակարգին ամբողջապես»,- ասաց պրն Խանդկարյանը: ԼԻԼԻԹ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Հ. Գ. Վերջում նշենք, որ բանկը նաեւ մի շարք մշակութային միջոցառումների հովանավորն է: Որպես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության կամրջակներից մեկը՝ իր հովանավորության տակ է վերցրել Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին կառուցված հուշարձանի բարեկարգման եւ պահպանման աշխատանքները: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել