Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՅՄԱՆՆԵ՞Ր Է ԴՐԵԼ

Մարտ 21,2002 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՅՄԱՆՆԵ՞Ր Է ԴՐԵԼ Զարմանքով կարդացինք «Առավոտ» թերթի 2002թ. մարտի 19-ին տպագրված «Ա1+»-ի հաճախականության վրա հավակնորդներ կան» ապատեղեկատվական նյութը։ Չգիտենք, մյուս հեռուստաընկերություններն ինչպես, բայց 21-րդ հաճախականությամբ հեռարձակվող «Հայրենիք» հեռուստաընկերությունը եթեր է դուրս գալիս Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մրցութային պայմանների համաձայն, ըստ որի 21-րդ կապուղին շահած հեռուստաընկերությունը պարտավոր է պահպանել նախ եւ առաջ մեկ պայման (անկախ նրանից, կլինի դա «Հայրենիք» հեռուստաընկերությունը, թե «Առավոտ» թերթը), լինել բացառապես մանկապատանեկան հեռուստաալիք։ «Հայրենիք» հեռուստաընկերությունը լինելով տարածաշրջանի միակ մանկական հեռուստաալիքը, հայտ է ներկայացրել 21-րդ կապուղու համար։ «Առավոտ» թերթի «սեփական լրատուին» կամ գլխավոր խմբագրին խորհուրդ կտայինք փորձել տեր դառնալ 21-րդ կապուղուն եւ զուտ մանկական հաղորդումներ հեռարձակել։ Վ. ՕՀԱՆՅԱՆ «Հայրենիք» Հ/Ը գործադիր տնօրեն Մնում է պարզել. ա) Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի ո՞ր կետի համաձայն է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նման պայմաններ դնում, բ) արդյոք խորհրդարանական եւ նախագահական ընտրարշավի ժամանակ «Հայրենիքը» կմնա՞ բացառապես մանկական հեռուստաալիք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել