Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ

Մարտ 21,2002 00:00

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ Հունիսի 16-31-ը Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ երկրների եւ Մերձբալթյան հանրապետությունների մինչեւ 16 տարեկան մարզիկների սպարտակիադա, որի ծրագրում ընդգրկված է 20-ից ավելի անհատական եւ թիմային մարզաձեւ։ Համալիր այս մրցումները կազմակերպելու նախաձեռնողը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն է։ Նա արդեն հաջողությամբ 1998թ. անցկացրել է նմանատիպ համաշխարհային խաղեր, որին մասնակցել է 139 պետություն։ Այս սպարտակիադայի նախապատրաստության եւ անցկացման հետ կապված առկա խնդիրները քննարկելու նպատակով Յու. Լուժկովը երկօրյա պաշտոնական հրավեր է ուղարկել ԱՊՀ երկրների եւ Մերձբալթյան պետությունների սպորտի եւ ՕԿ ղեկավարներին։ Երեկ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը այդ հրավերով մեկնեց ՌԴ մայրաքաղաք։ Մեկնելուց առաջ նա տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն ներկայացրել է մասնակցության հայտ։ Մեր հանրապետության մարզական պատվիրակությունը բավականին ներկայացուցչական կլինի։ Բացի մարզիկներից ու մարզիչներից, Մոսկվա կմեկնեն նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մարզաձեւի ղեկավարներ ու պատասխանատուներ։ Մեր այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար մեծաթիվ պատվիրակություն գործուղելը, որն, անկասկած, մեծ ծախսեր կպահանջի, Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ սպարտակիադայի օրերին կացության եւ սննդի բոլոր հոգսերն իր վրա է վերցնում Մոսկվան։ Այնպես որ, մեզ մնում է հոգալ միայն ուղեվարձի գումարները։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել