Հույս, հավատ, սեր… նաեւ քաղաքականությունում Թերեւս միայն Ստեփան Դեմիրճյանի հանդիպումները ժողովրդի հետ կարող են նման սիրազեղ արտահայտություններով ուղեկցվել: Մարտի 15-ին Դեմիրճյանը Արագածի ենթաշրջանում հանդիպում էր ՀԺԿ տեղական ակտիվի եւ ազգաբնակչության հետ: Նախատեսված չէր այդ հանդիպման մասին որեւէ հաղորդում տալ «Առավոտում»: Պարզապես ցանկություն կար ականատես լինել Ստեփան Դեմիրճյանին ցույց տրվող ընդունելությանը Հայաստանի մարզերում (Կարեն Սերոբիչի 70172ամյակին նվիրված հոդվածաշարում այդ մասին անդրադարձ է լինելու)։ Սակայն Արագածոտնում այնքան անակնկալներ եղան, որ կարճառոտ անդրադառնալը թվաց անհրաժեշտ։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ իրավապահ մարմինների տեղական ղեկավարները՝ «արջի ծառայություն» մատուցելով վերադասին, հրահանգել էին փակել Ծաղկահովիտի ակումբի շենքը, ուր նախատեսված էր անցկացնել հանդիպումը։ Ընդսմին, նախորդ երկու օրերին ոչ մի առարկություն չէր եղել եւ տեղի ՀԺԿ172ական ակտիվիստների ջանքերով տարիների բարձիթողի վիճակից կարգի էր բերվել ակումբի դահլիճը։ 15172ի առավոտյան գյուղապետը փակել էր ակումբը եւ անհետացել՝ Դեմիրճյանին հրաշալի հնարավորություն ընձեռելով իրեն հատուկ կիսահեգնական172կիսաարհամարհական ոճով նետելու. «Սա ի՞նչ խուլիգանություն է, այսինքն՝ այս իշխանությունները միայն դրան էլ ընդունակ են»: Բայց ազգաբնակչությանը կարծես հրահանգներն ու դահլիճը քիչ էին հուզում։ Նրանք վերջապես տեսել էին Դեմիրճյանին։ Ճիշտ ինչպես Կարեն Սերոբիչի նախընտրական արշավի ժամանակ, այստեղ էլ հերթական գառը զոհաբերվեց ու հորդացին Դեմիրճյանին ուղղված օրհնության, մեծարանքի, սիրո խոսքեր: Հետո անցան հուզող կենցաղային խնդիրներ բարձրացնելու: Որոշ հարցեր, որոնց կարելի էր տալ լուծում, Դեմիրճյանը խնդրեց նամակների տեսքով իրեն հասցեագրել. դրանցով հնարավորին չափ կուսակցությունը կզբաղվի։ Իսկ հռետորական հարցադրումներին, թե, ասենք՝ «շրջանում ժամանակին կային մանկապատանեկան կազմակերպություններ, մշակույթի տուն եւ այլն, հիմա չկան», Դեմիրճյանի պատասխանն էր. «Այս իշխանություններն ի՞նչ են հասկանում կրթությունից կամ մշակույթից։ Նրանք հազիվ դահլիճների դռներ փակեն: Դա է սրանց կարողացածը, եւ դրա համար էլ այս իշխանությունից ազատվել է պետք»։ Չգիտեմ, մեծահասակները որքանով էին գոհանում Դեմիրճյանի խոսքից կամ պատասխաններից, որովհետեւ մանուկների պահվածքը միանգամայն կլանել էր ուշադրությունս։ Նրանք քարերին ու պատերին էին բարձրացել Դեմիրճյանին տեսնելու համար։ Ի դեպ, Ծաղկահովիտի մանչուկներից մեկը անսովոր անունով է կնքվել։ Նա ծնվել է 1999172ի հոկտեմբերի 30172ին եւ նրան անվանակոչել են Դ. Կարեն։ Երբ լրագրողները սկսեցին կատակել, թե Դ. Կարեն ինչպես է գրվում, երեխայի պապիկը փոքր172ինչ նեղացած ցույց տվեց ծննդյան վկայականը։ Ծննդականում գրված էր՝ «Դ. Կարեն Արտակի Սարիբեկյան»։ Պապիկն անվերջ կրկնում էր, թե Կարեն Սերոբիչը «մեր թագավորն է եղել», եւ պատմեց, որ հոկտեմբերի 27172ից հետո 10 օր չի կարողացել ցնցումից վերագտնել իրեն։ Ստեփան Դեմիրճյանին դեռ 99172ին տեղյակ են պահել անվանակոչման մասին։ Բնականաբար, Դեմիրճյանն էլ նվերներ էր ուղարկել մանչուկին եւ այժմ այցելեց Սարիբեկյանների տուն։ Այստեղ երկրորդ անակնկալն էր սպասվում։ Մանչուկի հարազատները՝ օգտվելով առիթից, որ Դեմիրճյանի համար դժվար կլինի մերժել՝ հոգեւորական էին հրավիրել՝ մանչուկին մկրտելու։ Դեմիրճյանին էլ խնդրեցին հանպատրաստից կնքահայր լինել։ Ինչ խոսք, խորհրդանշական տեսարան էր, բայց այն նախ շատ հուզիչ էր: Հայաստանի հողի վրա ծնված ու ապրող այդ սովորական, պատահական մարդկանց սերն ու խոնարհումը Ստեփան Դեմիրճյանի առջեւ եւ վերջինիս տիրական կեցվածքը դժվար է բառերով նկարագրել։ Ավելի ուշ, ՀԺԿ տեղական կառույցի ղեկավարի տանը ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը հիշարժան միտք ասաց. «Քաղաքական ծրագրերը, գաղափարները կարեւոր են, բայց ամենամեծ գաղափարը այս երկիրը սիրելն է ու նրան տեր լինելը»։ Հետո ավելացրեց. «Կարեն Սերոբիչը սիրում էր Հայաստանը: Տիրոջ իր հոգածությամբ ու նվիրվածությամբ էլ նա հետք թողեց մարդկանց հոգիներում։ Ստեփան Դեմիրճյանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ նույնն է»: Արդյո՞ք այդպես է, ցույց կտա ժամանակը: Բայց Ստեփան Դեմիրճյանի հանդեպ սերն ու մեծարումը այս երկրում իրոք համեմատելի է Կարեն Սերոբիչին ցույց տրված սպասումի ու ընդունելության հետ: Վստահաբար Ստեփան Դեմիրճյանը կկրկնի Կարեն Սերոբիչի ֆուրորը: Առանց դույզն-ինչ գլխապտույտի կամ հուզականության: Համենայն դեպս, նրա գործնականությունը կստվերի ցանկացած հույզ. Ծաղկահովիտում վերջին բառերը, որ նա ասաց, ուղղված էին ՀԺԿ տեղական ղեկավարին, «Երկուշաբթի սպասում եմ քեզ: Բարձրացված հարցերով, նամակներով ներկայանաս»: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ