«ՍԻՈՆԻԶՄԻ ԵՎ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն «Առավոտին» դիմեց՝ առաջարկելով իրեն հնարավորություն ընձեռել արժանի պատասխան տալու Հայաստանում Իսրայելի դեսպանին։ Նրա համոզմամբ, այդպես էլ Հայաստանի որեւէ քաղաքական կամ պետական այր Ռիվկա Կոհենին տեղին եւ հիմնավորված հակահարված չտվեց՝ Հայոց ցեղասպանությունը վիճարկելու համար։ Եվ Դավիթ Հակոբյանն ուղղակի ստիպված էր ազգի պատիվը գետնովը չտալու համար՝ լրացնել այդ ամոթալի բացը։ Իր խոսքի համար Հայաստանի գլխավոր մարքսիստը, սեփական խոստովանությամբ՝ երկար մտորելուց հետո, մի քանի վերնագրեր էր ընտրել, որոնցից մեկը եւ զարդարում է այս նյութը, երկրորդը «Ի զօրավիգ յ254ազգեն հայոց- ընդդեմ Հուդայ» ձեւակերպումն էր ստացել, իսկ երրորդը փոքր-ինչ երկար էր՝ «Հրեական դիվանագիտության ողբը միջազգային, ռեակցիոն սիոնիզմի արտասուքներով»։ Իսրայելի դեսպանին պատասխանելու համար Դավիթ Հակոբյանն ընտրել էր, իր խոսքերով՝ «հունա-հռոմեական դասական պատմափիլիսոփայական տրակտատների ոճը» եւ հետեւյալ նախաբանը. «Յ254այնժամ տեսնելով Հուդայ դեսպանու ամբարտավան, անբարոյ, պիղծ ու կռապաշտ խոսքին դիմակայելու յ254ազգի քաղաքական ու պետական այրերու գաղափարական սնանկությունն ու տակտիկական զինանոցի տկարությունը՝ Դավիթ մ254 Սասունցի յուր քաղաքական պատյանից գաղափարական Թուր-Կեծակին հանեց՝ ի զօրավիգ յ254ազգին Հայոց, ընդդեմ Հուդայ…»։ Այժմ տեսնենք, թե Դավիթ մարքսիստ Սասունցին իր տակտիկական զինանոցից հատկապես ի՞նչն է քաղաքական պատյանից հանել. «Հուդայ դեսպանու հրապարակավ ելույթը Հոլոքոսթի եւ Հայոց եղեռնի (գենոցիդի) համեմատական գնահատականով, մենք՝ հայ մարքսիստներս, որակում ենք՝ ա) որպես հրեական դիվանագիտության ողբը միջազգային ռեակցիոն սիոնիզմի արտասուքներով, Հայ գենոցիդի կանխամտածված արժեզրկման նպատակով, բ) որպես Թուրքիո հայատյաց, պիղծ երգը ջհուդա-մասոնա-սիոնիստական օրանժիրովկայով, գունազարդմամբ, գ) որպես փորձ պատմա-բարոյա-իրավական առումով հայ գենոցիդից բխող նյութական եւ տարածքային պահանջատիրության անհիլյացիայի (անհետացման), դ) որպես կանխամտածված ձեւով պատմական փաստերի խեղաթյուրում-հրեական ջարդերը չհիմնավորված ձեւով՝ պատմա-իրավական առումով որպես գենոցիդ ներկայացնելու, իսկ հայկական իսկական գենոցիդը որպես «հայկական ջարդեր» որակելու, քաջ գիտակցելով, որ զուտ էթնիկական ջարդերի համար տարածքային պահանջատիրությունն անհիմն է, ե) որպես այսօրվա իսրայելական էքսպանսիոնիստական եւ անեքսիոնիստական արտաքին քաղաքականության արդարացում, զ) որպես երախտագիտական շնացում անգլո-թուրքական դիվանագիտությանը-«Սայկսպիկոյի պայմանագիր», «Բալֆուրի դեկլարացիա»։ Այսքանը քիչ համարելով՝ Դավիթ Հակոբյանն էլ իր հերթին վիճարկեց հրեաների ցեղասպանությունը։ «Մենք՝ հայ մարքսիստներս հիշեցնում ենք միջազգային հանրությանը, որ բոլոր հրեական ջարդերը գենոցիդ որակվել չեն կարող, որովհետեւ՝ 1. Տեղի են ունեցել օտար երկնակամարների տակ. ոչ թե բուն հրեա էթնիկական բնօրրանում, այլ իրենց պատմաաշխարհագրական տարածքներից դուրս՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլուր։ 2. Նպատակ չեն ունեցել հրեական բուն էթնոսին պատկանող պատմական, աշխարհագրական տարածքները բռնազավթելու կամ բռնակցելու, այլ իրենց ազգերը զտելու հրեական տարրից։ 3. Հրեա ազգին բռնի ասիմիլյացնելու նպատակ չի հետապնդվել։ 4. Միջազգային սիոնիզմը (հատկապես III ռայխի Գերմանիայում) անտիսեմիտիկ, հրեատյաց տրամադրություններ ստեղծողի, խրախուսողի դերում էր եւ նպատակ էր հետապնդում եվրոպական երկրներից հրեա-էթնիկական տարրերի արտագաղթ կազմակերպել դեպի իրենց պատմական հայրենիքը՝ Պաղեստին, այնտեղ արաբական տարրերի նկատմամբ էթնիկական գերակշռություն ստանալու նպատակով։ Սրա վկայությունն է հրեական խոշոր բուրժուական կապիտալի անձեռնմխելիության ֆենոմենը։ Կապիտալ, որի օգնությամբ ֆաշիստները եկան 1933 թ. իշխանության («Ռոտշիլդ» բանկ)։ 5. Հրեական ջարդերով եվրոպական պետությունների հրեա էթնիկական տարրը (միասնական հրեա ժողովուրդ չկար) դարձրել են որպես քավության նոխազ՝ հանցագործ սոցիալ- տնտեսական քաղաքականության համար։ 6. Ջարդերի 6 միլիոն թիվն ուռճացված է, քանզի բանը հասել էր գանգաչափական կարկինին»։ Այս ամենից հետո Հայաստանի գլխավոր մարքսիստը (որին շատերն անվանում են հայկական Ժիրինովսկի) հարկ համարեց շեշտել. «Գլուխ խոնարհելով հրեա ժողովրդի եւ նրա անմեղ նահատակների առջեւ՝ ժողովուրդ, որ համաշխարհային քաղաքակրթությանը արժեքներ ու մեծություններ է տվել հանուն մարդկության առաջընթացի, այլ ոչ սիոնիզմի- հրեա դեսպանին, մենք՝ հայերս, որակում ենք որպես սիոնիզմի եւ պանթուրքիզմի շեփորահար եւ նրան ազգային արժանապատվության ու շահերի առումով հայտարարում «պերսոնա նոն գրատա»՝ երկրից արտաքսելու պայմանով»։ Այս շառաչուն ապտակից հետո Իսրայելի դեսպանը, կարծում ենք, այսուհետ որտեղ իրենը կասի՝ այնտեղ էլ կասի նաեւ հայ մարքսիստների խոսքը։ Տպագրության պատրաստեց ցավոք՝ ԻՍՐԱՅԵԼՅԱ՛Ն ԱՆՆԱՆ Հ. Գ. «Այսօր մեզ համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում ոչ թե արտաքին հայատյաց հուդաների քաղաքականությունը, որքան ներքին հուդայ-իշխանիկների՝ մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը մեր երկրի ներսում։ Այս կապակցությամբ պիտի ասեմ՝ տեսանք, թե իշխանական գաղափարական հրետանին ինչպե՛ս ռմբակոծեց պետական մեքենայի վերնահարկը։ Եվ արքունի ներքինին միանգամից կերպարանափոխվեց աջուձախ խոյահարող մի առնական ցուլի»,- թե ինչին են վերաբերում պրն Հակոբյանի այս որակումները՝ մեկ այլ առիթով։