Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՀԵՏ ԵՆՔ ՄՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՑ»

Մարտ 15,2002 00:00

«ՄԵՆՔ ՀԵՏ ԵՆՔ ՄՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՑ» «Մենք հետ ենք մնում աշխարհից,- երեկ հայտարարեց ՄԱԱ հյուր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:- Պատճառն այն է, որ Հայաստանը միշտ էլ ղեկավարել է մեկ ու կես կամ երեք ու կես մարդ եւ միշտ էլ նույն քաղաքականությամբ»: «Եթե 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում պահպանվեն նույն կառույցներն ու դեմքերը, երկիրը դատապարտված է կործանման»,- համոզված է պարոն Մանուկյանը: Վազգեն Մանուկյանը չի բացառում, որ ընտրությունների գնա դաշինքով, այսօր միայն հստակ կարող է ասել, որ ԱԺՄ-ՀՀՇ դաշինքը բացառվում է: Լինելով կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից 6-յակի անդամ, պարոն Մանուկյանը հավաստիացնում է, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում կարող է աշխատել, եթե ձեւավորվի համապատասխան թիմ: Այբ-Ֆե Չլինելով մաթեմատիկայի մասնագետ, տարակուսանք ենք հայտնում, թե ինչպես է պրն Մանուկյանը հաշվարկել Հայաստանը ղեկավարող 1,5 կամ 3,5 մարդ, երբ իրականում դրանք կլոր երկուսն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել