Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Մարտ 13,2002 00:00

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԼՈՆԴՈՆՈՒՄ Մարտի 2-ին Լոնդոնի 8220The Four Seasons8221 հյուրանոցի սրահում նշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-ամյա հոբելյանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Աբաջյանը, համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շուրջ 250 բրիտանահայեր։ Թեմի առաջնորդ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընթերցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը։ Հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ելույթներ են ունեցել տեղական մարմնի ատենապետ Նորայր Թորիկյանն ու Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։ Հիմնադրամի տնօրենը՝ ներկայացնելով անցած 10 տարիների գործունեությունը, կարեւորել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի դերը եւ նշել, որ բրիտանահայերի նվիրատվություններով Սպիտակի «Եռանկյունի» թաղամասում արդեն կառուցվել են հինգ բնակելի շենքեր։ Հանդիսավոր մասին հետեւել է ճաշկերույթ-համերգը, որին մասնակցելու համար Հայաստանից Լոնդոն էին մեկնել երգիչներ Արամոն, Էմմա Պետրոսյանը, Գոհար Գեւորգյանը եւ պարային խումբ։ Մարտի 3-ին նույն սրահում համերգ է տրվել համայնքի երիտասարդության համար։ Միջոցառումներից ստացված ամբողջ գումարը կհատկացվի Սպիտակի «Եռանկյունի» թաղամասի կառուցապատման ծրագրին։ Սա Հիմնադրամի հոբելյանական տարվա առաջին ձեռնարկն էր։ Մինչեւ տարվա վերջ միջոցառումներ կլինեն Հայաստանում եւ մյուս համայնքներում։ «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի գործադիր վարչ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել