Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼՈ՞ՒՄ

Մարտ 12,2002 00:00

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼՈ՞ՒՄ Հայաստանում փոքր գործարարությունը դեռեւս գտնվում է կայացման փուլում։ Ըստ պաշտոնական հետազոտության տվյալների, քաղաքային բնակավայրերում ինքնուրույն տնտեսական գործունեությամբ զբաղված է տնային տնտեսությունների միայն 4%-ը։ Քաղաքային բնակավայրերում ինքնազբաղվածների կեսից ավելին զբաղվել է առեւտրով, իսկ գյուղական բնակավայրերում մոտ 70%-ը զբաղվել է գյուղատնտեսությամբ եւ 26,5%-ը՝ առեւտրով։ Քաղաքային բնակավայրերում ինքնազբաղվածության կառուցվածքը, ըստ առանձին ճյուղերի, կարելի է բնութագրել հետեւյալ տվյալներով։ Առեւտրի բնագավառում ամենաբարձր ցուցանիշն է, երկրորդ տեղում է գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, որսորդությունը եւ ձկնորսությունը, կոմունալ ծառայությունների բնագավառում զբաղված են բնակչության 7,4%-ը, իսկ 6,4%-ը՝ տրանսպորտի եւ կապի ոլորտում։ Սեփական գործ սկսելիս առաջանում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ։ Առաջինին պատկանում է այնպիսի հանգամանք, ինչպիսին է իրավական դաշտի անկատարությունը, նոր սարքավորումների, որակյալ մասնագետների բացակայությունը։ Սուբյեկտիվ պատճառներից է կապիտալի սղությունը (41,5%), տարածքների ձեռքբերումը (13,8%) եւ այլն։ Ինքնազբաղվածների միայն 58,7%-ն է իր զբաղմունքը պաշտոնապես գրանցել։ Վերջիններս հիմնականում աշխատում են առանց վարձու աշխատողի։ Նրանցից միայն 25%-ն ունի վարձու աշխատող (1-ից մինչեւ 5 եւ ավելի)։ Ա. ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել