Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ

Մարտ 12,2002 00:00

Բարեփոխումներ ՀՀ կառավարության որոշումներով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական ռեզերվների վարչությունը միացման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ՀՀ Պետական ռեզերվների գործակալության: ՀՀ կառավարությանն առընթեր Արտոնագրային վարչությունը եւ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը միացման ձեւով վերակազմակերպվել են ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կազմում գործող ՀՀ Մտավոր սեփականության գործակալության: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչությունը եւ «Շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոն» հիմնարկը միացման ձեւով վերակազմակերպվել են ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ՀՀ Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության: ՀՀ սոցապ նախարարության Զբաղվածության հանրապետական ծառայությունը վերակազմավորվել է ՀՀ սոցապ նախարարության կազմում գործող «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության: ՀՀ կառավարությանն առընթեր Արխիվային գործի վարչությունը միացման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կազմում գործող Արխիվային գործի գործակալության: ՀՀ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության տարածքային մարմինները միացման ձեւով վերակազմակերպվել են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կազմում գործող ՀՀ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության: ՀՀ Մշակութային արժեքների պահպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կազմում գործող ՀՀ Մշակութային արժեքների պահպանության գործակալության: ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչությունը միացման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում գործող Լեզվի պետական տեսչության: ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերակազմավորվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում գործող «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկը վերակազմավորվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում գործող «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության: ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան) վերակազմավորվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Լուծարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական խորհուրդը: Խորհրդին վերապահված գործառույթները վերապահվել են ՀՀ կառավարության աշխատակազմին: Լուծարվել են ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տեղական մարմինները: Ըստ կառավարության Տեղեկատվության վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել