«ԻՆՉ ՈՒԶԵՄ՝ ԿԱՆԵՄ» ՀՀ Պետեկամուտների փոխնախարար Սարգիս Գրիգորյանը, որը նախարարությունում հայտնի է «50 բաժակ վիսկի աշխատավայրում խմելու» ունակությամբ, այդ համակարգում սկսել է ավելորդ հաստիքներ ստեղծել՝ Պետեկամուտների նախարարության Օպերատիվ հետախուզական վարչությունում։ «Ծղոտներ» ռեստորանային համալիրում կերուխումի ժամանակ մի շարք վկաների ներկայությամբ նա գլուխ է գովել, թե համակարգում ինչ ուզի՝ կանի, կառավարության հետ լավ «փողհարաբերությունների» շնորհիվ։ Սարգիս Գրիգորյանը ՊԵՆ հետախուզական վարչության համակարգում կատարում է կադրային տեղափոխություններ, բնականաբար, ոչ գեղեցիկ աչքերի կամ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։ Ըստ էության, Հայաստանում ո՛չ հարկատուներն են ավելացել, ո՛չ էլ տնտեսությունն է հանկարծ այնպես զարգացել, որ հարկային նոր տեսչության կամ հարկային նոր ղեկավար աշխատակիցների կարիք զգացվի։ Այնինչ, Քանաքեռ-Զեյթունի տարածքային հարկային տեսչության նոր բաժանմունք է բացվել։ Սարգիս Գրիգորյանի օրոք մասնավոր ձեռնարկություններում առանց հանձնարարագրերի ստուգումներ են կատարվում եւ գաղտնի նկարահանվում են, որը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ է։ Նշենք, որ Ս. Գրիգորյանը 2001 թվից է ՊԵՆ-ում փոխնախարար աշխատում, եւ զբաղվում է օպերատիվ հետախուզական վարչության աշխատանքների կոորդինացմամբ։ Ս. Ս.