Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍԵՆՔ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՞

Մարտ 06,2002 00:00

ՍՊԱՍԵՆՔ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՞ ԵԱՀԿ նախագահ Ջայմե դը Գաման եկել էր ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման նոր առաջարկներին ծանոթացնելու, սակայն այդպես էլ կոնկրետ ոչինչ չասաց։ Համենայն դեպս՝ լրատվամիջոցների համար։ Պրն Գաման հայտարարեց, որ ինքը չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահներին եւ եկել է ընդհանուր, գլոբալ խնդիրներից խոսելու։ Ջայմե դը Գաման խորհուրդ տալու պես հորդորեց համբերել մինչեւ համանախագահների այցը տարածաշրջան։ Պորտուգալիայի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկխոսությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է արձանագրել։ ԱԳ նախարարությունում տրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ «Հնարավո՞ր է Հյուսիս-Ատլանտյան դաշինքը մասնակից դառնա ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին», ե՛ւ պրն Գաման, ե՛ւ Վարդան Օսկանյանը բացառեցին նման հնարավորությունը՝ շեշտելով, որ միայն Մինսկի խմբի շրջանակներում է հարցի խաղաղ կարգավորման միջոցը եւ ճանապարհը, եւ զուգահեռ որեւէ միջամտություն կարող է բացասական անդրադարձ ունենալ։ Պրն Օսկանյանը անհավանական համարեց նաեւ այն, որ Ղարաբաղը կարող է դուրս մնալ հարցի կարգավորման գործընթացից։ Նա վստահեցրեց, որ հարցը կկարգավորվի միմիայն Ղարաբաղի մասնակցությամբ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել