Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆ

Մարտ 05,2002 00:00

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆ Երեկ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնի հիմնադրման 80-ամյակին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը նշեց, որ 2002 թվականը հոբելյանական է թատրոնի համար։ Մարտի 27-ից նախատեսվում են «Կտակը», «Հին աստվածներ», «Բալենու այգին», «Ե՛վ միշտ, ե՛ւ երբեք», «Բեռնարդան եւ նրա աղջիկները» պիեսների բեմադրությունները։ Այս տարի նախատեսված է նաեւ ժամանակակիցների ստեղծագործությունների բեմադրություն, որոնց թվին է պատկանում Ժորա Հարությունյանի «Պարոն Շմոնը»։ 15 օր առաջ դրամատուրգիական հայտ է ներկայացրել Ռոլանդ Շառոյանը։ Գործը կոչվում է «Մեր բաժին ուրախությունը», այն վերամշակվել եւ ընդունվել է բեմադրության։ Թատրոնը նախատեսում է նաեւ հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի որոշ մարզերում եւ ԼՂՀ-ում։ Պրն Շահվերդյանը նշեց նաեւ, որ թատրոնն ամեն տարի կազմակերպում է «Արտիստ» մրցանակաբաշխություն։ Անցյալ տարի «Արտիստ» մրցանակը շնորհվել էր Մետաքսյա Սիմոնյանին, իսկ այս տարի՝ նույնպես հետմահու, մրցանակ կշնորհվի Բաբկեն Ներսիսյանին։ ՄԱՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել