Ֆուտբոլի եվրոպական գավաթների խաղարկություններում Կայացան ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային երկրորդ մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները։ Տասնվեց ակումբներն այս փուլում պայքարում են իրենց ենթախմբերում երկու առաջին տեղերը գրավելու համար, որպեսզի քառորդ եզրափակիչում հանդես գալու իրավունք ստանան։ Այդ հանդիպումները կայանալու են ապրիլի 2-3-ին եւ 9-10-ին։ Կիսաեզրափակիչի խաղերը նշանակված են նույն ամսի 23-24-ին, ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին։ Հեղինակավոր գավաթի համար վճռորոշ խաղը կկայանա մայիսի 15-ին՝ Գլազգոյում (Շոտլանդիա)։ Փետրվարի 26-ին եւ 27-ին անցկացված հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. «A» խումբ. «Բավարիա»-«Բոավիշտա»՝ 1։0, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նանտ»՝ 5։1։ «B» խումբ. «Գալաթասարայ»-«Լիվերպուլ»՝ 1։1, «Ռոմա»-«Բարսելոն»՝ 3։0։ «C» խումբ. «Պանատինաիկոս»-«Սպարտա»՝ 2։1, «Պորտու»-«Ռեալ»՝ 1։2։ «D» խումբ. «Արսենալ»-«Բայեր»՝ 4։1, «Դեպորտիվո»-«Յուվենթուս»՝ 2։0։ Հաջորդ տուրի հանդիպումները կայանալու են մարտի 12-ին եւ 13-ին։ Չորս տուրից հետո խմբերում թիմերը դասավորվել են հետեւյալ հերթականությամբ։ «A» խումբ 1. ՄՅՈՒ 4 2 2 0 10-3 8 2. Բավարիա 4 2 2 0 3-1 8 3. Բոավիշտա 4 1 1 2 1-4 4 4. Նանտ 4 0 1 3 2-8 1 «B» խումբ 1. Ռոմա 4 1 3 0 5-2 6 2. Բարսելոն 4 1 2 1 6-7 5 3. Գալաթաս. 4 0 4 0 4-4 4 4. Լիվերպուլ 4 0 3 1 2-4 3 «C» խումբ 1. Ռեալ 4 4 0 0 9-3 12 2. Պանատին. 4 2 1 1 4-4 7 3. Սպարտա 4 1 0 3 4-7 3 4. Պորտու 4 0 1 3 1-4 1 «D» խումբ 1. Դեպորտիվո 4 2 1 1 4-3 7 2. Արսենալ 4 2 1 1 8-5 7 3. Յուվենթուս 4 1 1 2 5-5 4 4. Բայեր 4 1 1 2 5-9 4 Երեկ կայացան նաեւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության չորրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հանդիպեցին հետեւյալ զույգերը. «Միլան»-«Ռոդա», «Բորուսիա»-«Լիլ», «Սերվետ»-«Վալենսիա», «Լիդս»-«Էյնդհովեն», «Սլովան»-«Լիոն», «Պարմա»-«Հապոել», ԱԵԿ-«Ինտեր» եւ «Ֆեյենորդ»-«Գլազգո Ռեյնջերս»։ 1/4 եզրափակիչի խաղերը տեղի կունենան մարտի 14-ին եւ 21-ին։