Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼ

Փետրվար 27,2002 00:00

ԱՄՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼ Մի քանի թվեր, նաեւ աշխատատեղեր, հարկեր… Ծանոթանալով ներքոհիշյալ թվերին՝ մամուլը չսիրող որոշ պաշտոնյաներ այնուհանդերձ թուքները կուլ կտան։ Թե ինչու՝ վերջում։ ԱՄՆ-ի հարստությունն ու հզորությունը երկիրը վերագրում է ոչ միայն տնտեսության ոլորտին, այլեւ բազմաբնույթ ծառայությունների մատուցմանը։ Դժվար է այստեղ զանազանել. ԱՄՆ-ի 14 նախարարներից որեւէ մեկի արա՞ծն է գերադասելի, թե՞ մարզական աստղի, քանզի, եթե զուտ ֆինանսական առումով նայենք, նախարարի տարեկան վաստակը հազիվ 200 հազար դոլար է, երկրորդինը՝ շատ հաճախ դրա տասնապատիկը։ Վերջինիս տված հարկերով էլ հենց չափվում է նրա ներդրումը երկրի ՀՆԱ-ում ու բյուջեում։ Ծառայությունների ոլորտին է դասվում նաեւ մամուլի հրատարակումը, իր 100- հազարավոր ստեղծագործողներով ու հեղինակներով, կապի միջոցներով ու տպագրիչներով, գովազդողներով ու տարածողներով։ Ծանոթանալով երկրում լույս տեսնող մամուլի տպաքանակներին, կարելի է իսկույն համոզվել, որ ամերիկացիները, փող շինելուն զուգահեռ, պակաս ընթերցասեր մարդիկ չեն։ Նրանք դոլարներ վաստակում են տեղեկացվածության արդյունքում եւ դոլարներ ծախսում են անհրաժեշտ տեղեկացված լինելու համար։ Ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր ԱՄՆ-ի Սոլթ Լեյք քաղաքին, ուր տեղի էին ունենում ձմեռային օլիմպիական խաղերը։ 900 հազար բնակիչ ունեցող այս քաղաքի «Տրիբյուն» օրաթերթը լույս է տեսնում 135 հազար տպաքանակով։ Տպագիր մամուլի նման թիվ մենք հիշում ենք ՀՍՍՀ տարիներից, երբ «Սովետական Հայաստանը» երբեմն նույն ընտանիքում ստանում էին 2-3 օրինակ։ Երկրում 100.000-ից մինչեւ 1,7 մլն տպաքանակով 100 օրաթերթ է լույս տեսնում։ Դրանցից 2-ը՝ 1,7 եւ 1 մլն տպաքանակներով, տպագրվում են Նյու Յորքում։ Սրան բարի նախանձով կնայի հայաստանյան ցանկացած տպագիր մամուլի աշխատակից։ Եվ ոչ միայն։ Այդ զգացումը կապրեն նաեւ մեր հարկայինները. ա՛յ թե կլցնեն բյուջեի ճեղքերը։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել