«ՀԱՆՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ» Այսպես է գնահատում Վերաքննիչ դատարանի որոշումը «Հայոց Տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանը։ «Վերաքննիչ դատարանի (նախկ. դատավոր Մ. Արղամալյան) ուշադրությունը մենք հրավիրեցինք այն բանի վրա, որ դատարանից խնդրում ենք դատախազությանը պարտավորեցնել կատարելու օրենքը եւ մեր դիմումի առթիվ որոշում կայացնել եւ եթե դատախազությունը հիմքեր չի տեսնում Քոչարյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար, ապա մեզ տա մեր դիմումի մերժման հիմնավորված որոշում»,- ասաց Վ. Պետրոսյանը։ Նա տեղեկացրեց, որ դատարանը չի անդրադարձել իրենց դիմումի պահանջին՝ պարտավորեցնել դատախազությանը որոշում կայացնել։ Եվ, փաստորեն, մերժել է հայցը։ «Հայոց Տունը» դիմելու է վճռաբեկ դատարան։