Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ

Փետրվար 22,2002 00:00

ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ Օրեցօր ավելանում են մասնավոր խանութներն ու ձեռնարկությունները, բարերն ու սրճարանները՝ իրենց հետ բերելով մասնավոր ճաշակ ու նախընտրություններ։ Իհարկե, դա լավ երեւույթ է։ Բայց ո՞վ է կառավարում ամեն քայլափոխի հանդիպող ցածր մակարդակի, օտար լեզուներով գրված ցուցանակների տեղադրումը։ Մարդիկ օրենքներ են մշակել, որ եթե դու ցուցանակ ես դնում, առաջին հերթին պետք է պետական լեզվով գրես, օտար լեզվով թարգմանությունն էլ չպետք է անցնի այսինչ չափից։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում նշվում է, որ բոլոր կարգի ցուցանակները գրվում են հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուների հետ։ Քանի որ լեզվի տեսչությունն է պատասխանատու հայերենի պահպանման հարցում, փորձեցինք խոսել տեսչության պետ Լեւոն Գալստյանի հետ։ Նա ասաց, որ օրերս կառավարությունը ընդունեց ցուցանակների ձեւավորման եւ լեզվի մասին կարեւոր ակտ, ըստ որի լուծվեցին ցուցանակների ծավալային եւ պետական լեզվի պարտադիր առկայության հարցերը։ Նա ավելացրեց նաեւ. «Լեզվի մասին օրենսդրության խախտումները անթույլատրելի են, սակայն պատժամիջոցներ չկան»։ Հետո էլ ասում են, որ օրենքի հիմնական դրույթները շատ լավ են մշակված։ Պարզապես, միայն թղթի վրա է հայերենը ճանաչվում պետական լեզու։ ԱՆՆԱ ԱԼՈՅԱՆ Մանկավարժական համալսարան, 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել