Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՆԱՆԱԼՈՒՑ» ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ…

Փետրվար 21,2002 00:00

«ՔՆԱՆԱԼՈՒՑ» ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ… «Առավոտն» արդեն անդրադարձել է Արմավիրի մարզի Զարթոնք եւ Արտաշար գյուղերի չարչրկված խնդրին, որը գյուղացիների ճնշման տակ համայնքի ղեկավարները քանիցս բարձրացրել են դատարանում։ Սակայն, ըստ գյուղացիների, հարցը լուծվել է ոչ թե հօգուտ իրենց, այլ «հակառակորդ» կողմի՝ Կարպային տնտեսության օգտին։ Ընթերցողին հիշեցնենք, որ Զարթոնք եւ Արտաշար գյուղերի հողատարածքները ներկայումս օգտագործվում են Կարպային տնտեսության կողմից։ Զարթոնքի եւ Արտաշարի գյուղապետերի պնդմամբ՝ համայնքներին պատկանող այդ հողերը վերջինս օգտագործում է ոչ նպատակային (ձուկ աճեցվելու փոխարեն հացահատիկ է մշակվում), այն դեպքում, երբ բազմաթիվ հողազուրկ գյուղացիներ լքում են գյուղն ու հեռանում։ Երեկ երկու գյուղերի 30 եւ ավելի գյուղացիներ հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ նախագահին անձամբ տեսնելու ու իրենց «դարդը» պատմելու անկեղծ ակնկալիքով։ Ցուցարարները կարծում էին, որ գոնե Անդրանիկ Օզանյանի հայտնի խոսքերով կստիպեն իշխանավորներին «քնանալուց եւ գլուխները բարձին դնելուց առաջ» մի քիչ մտածել իրենց մասին։ Ցուցարարների 4 հոգանոց պատվիրակությանը (Վ. Պետրոսյան, Գ. Գենջոյան, Ա. Չոմոյան, Զ. Մկրտչյան, հետագայում նրանց միացել է նաեւ Արմավիրի փոխմարզպետ Մ. Մխիթարյանը) ընդունել է նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ Ֆ. Ցոլակյանը (ըստ վերջիններիս), անգամ խոստացել է կազմակերպել Ռ. Քոչարյանի հետ ցուցարարների ներկայացուցիչների հանդիպումը, եթե վերջիններս ներկայանան համապատասխան դիմումով եւ իրենց պահանջի մասին շարադրած նյութերով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել