Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը պատրաստ չէ այդ խնդրի լուծմանը

Փետրվար 21,2002 00:00

Հասարակությունը պատրաստ չէ այդ խնդրի լուծմանը Վերջին ժամանակներս երկրում աշխուժորեն քննարկվում է ՀՀ-ում մահապատժի վերջնական վերացման հարցը: Ընդ որում մահապատժի վերացմանը կողմ աննախադեպ մեծ եռանդով հանդես են գալիս իշխանությունները, նրանց հարակից մի շարք կուսակցություններ, ԱԺ որոշ պատգամավորներ: Հանդես են գալիս ոչ թե սկզբունքների, համոզմունքների, բարոյականության դիրքերից, այլ սոսկ այն պատճառաբանությամբ, որ հակառակ դեպքում կկասեցվի Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Դատարկ եւ մտացածին փաստարկ. մինչ օրս չի բերվել որեւէ լուրջ, հավաստի փաստ, որ իրոք ՀՀ-ին ներկայացվել են այդպիսի կարծր պահանջներ: Տրամաբանական որեւէ բացատրություն իշխանությունների նման կեցվածքին դժվար է գտնել: Իսկ հասարակական գիտակցության մեջ գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ դրանով իշխանությունները հավաստիացնում են ներկայիս հայտնի հանցագործներին, որ չեն հրաժարվել կատարել նրանց հանդեպ ստանձնած պարտավորությունները: «Սոցիալիստական Հայաստան» միավորումը հայտարարում է՝ մահապատժի կիրառումը կամ վերացումը ժողովրդի խորքային, բարոյական խնդիրն է եւ անթույլատրելի է, որ դրա լուծումը լինի քաղաքական շահարկումների արդյունք եւ պարտադրված լինի դրսից. այսօր մեր հասարակությունը պատրաստ չէ այդ խնդրի լուծմանը, քանի որ վերջին տարիների չբացահայտված ծանր հանցագործությունները, այդպիսի հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքը հասարակության մի մասում ստեղծել են ամենաթողության եւ անպատժելիության, մյուսում՝ հուսահատության եւ անհավատության մթնոլորտ, իսկ ողջ հասարակությունում տիրում է խորը անվստահություն. այս իրավիճակում մահապատժի վերացումը է8217լ ավելի կխորացնի հասարակության բեւեռացումը, կնպաստի բարքերի կարծրացմանը, հետեւապես՝ հանցավորության կտրուկ աճին. միգուցե Հայաստանում երբեք չկիրառվի այլեւս այդ ծանր պատիժը, բայց այսօր, այս իրավիճակում, մենք իրավունք չունենք թույլ տալ, որ որեւէ մեկը մեր երկրում վստահ լինի, թե բոլոր պարագաներում խուսափելու է մահապատժից: «Սոցիալիստական Հայաստան» միավորումը համարում է, որ մահապատժի վերացման խնդիրը այսօր բոլորովին արդիական չէ, դա ապագայի հարց է, երբ մեր հասարակությունը պատրաստ կլինի կատարել իր բարոյական ընտրությունը: «Սոցիալիստական Հայաստան» միավորման լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել