Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԵԿԱ՞Ն, ԹԵ՞ ԼԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՖԻԼՄ

Փետրվար 19,2002 00:00

ԸՆՏԱՆԵԿԱ՞Ն, ԹԵ՞ ԼԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՖԻԼՄ Լրատվամիջոցներից մեկում տպագրված կարծիքը, թե «Լռության սիմֆոնիա» ֆիլմը նկարահանված է այնպիսի միջոցներով, որ կարելի է նայել միայն ընտանեկան միջավայրում», հարկ եմ համարում մեջբերել ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Նոր օր» շաբաթաթերթում ֆիլմի մասին տպագրված գրախոսականից մի փոքր հատված. «Ֆիլմը նկարահանված է պրոֆեսիոնալ տեխնիկական միջոցներով, զուսպ, ճաշակով, պատշաճ գունավորում եւ ձայնահնչունային ընդունելի հարազատություն։ Մոնտաժը իրականացված է տրամաբանական զարգացման եւ անակնկալի հիմունքների փոխնիփոխ օգտագործմամբ։ Ներկայացվող որեւէ նոր պատկեր նախորդ պատկերի տրամաբանական զարգացումն է։ Սրա շնորհիվ է նաեւ, որ մոտ երկու ժամ տեւող ֆիլմը չի ձանձրացնում»։ Նշեմ նաեւ, որ այս գրախոսականը կազմված է ոչ միայն գովեստներից, նրանում կա եւ լուրջ քննադատություն եւ ոչ թե ցինիզմի հասնող ծաղր, որին այսօր շատ հաճախ են դիմում մեր լրագրողները։ Ինչ վերաբերում է «Օսկարին», Վիգեն Չալդրանյանը դեկտեմբեր ամսին տված մամուլի ասուլիսի ժամանակ, այն հարցին, թե ի՞նչ չափանիշ է իր համար «Օսկարը», պատասխանեց, որ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ֆիլմի հետ միասին ամբողջ աշխարհում հնչում է մեր երկրի անունը։ Սա ե՞ւս ձեռք չի տալիս հոդվածի հեղինակին։ Ի գիտություն նաեւ «ապատեղեկացված» հոդվածագրի՝ ասեմ, որ Վիգեն Չալդրանյանը ծնվել է Երեւանում։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել