Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՄԻՏԸ ՍՊԱՌՎԱԾ Է

Փետրվար 15,2002 00:00

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՄԻՏԸ ՍՊԱՌՎԱԾ Է Գոհար Խաչատրյանն իր մոր՝ բռնադատված, առաջին կարգի հաշմանդամ, անկողնում գամված Հերիքնազ Դիլանյանի հետ «ապրում» է Շենգավիթի թաղի Սողոմոն Տարոնցու 1-ին հանրակացարանում։ «Առավոտը» եղել է նրանց զբաղեցրած տարածքում։ Նրանք ապրում էին հանրակացարանի միջանցքում, որը պարետի կողմից մարդասիրաբար տրամադրվել էր նրանց։ Սակայն մարդասիրության լիմիտը սպառված է։ Բռնադատված այս ընտանիքին տրված է այս հողի, այս երկնքի, այս հանրակացարանի, այս միջանցքի տակ ապրել՝ մինչեւ փետրվարի վերջը։ «Արդեն 3 տարի է, ինչ իմ հարցը մնացել է առկախ։ Դիմում եմ քաղաքապետարան, ասում են՝ դիմիր թաղապետարան։ Վերջիններս էլ ասում են. «Մենք քեզ պատասխանել ենք», բայց իրականում չեն պատասխանել», երեկ մեզ տեղեկացրեց Գ. Խաչատրյանը։ Գ. Խաչատրյանը եթե իր գլխի ճարը չտեսնի, փաստորեն, հայտնվելու է փողոցում։ «Ուրիշ ելք չկա», հուսահատորեն շարունակում է նա։ Բռնադատվածի ընտանիքը բռնադատվում է նաեւ այսօր։ Սակայն այս պարագայում չկան քաղաքական երանգներ, չկան արդարացումներ։ Կա իրողություն, որ մարդն անտեր է, եթե նրա մորեղբոր տղան հանրապետության նախագահը կամ նրան առընթեր իրավապաշտպանները չեն, կամ առընթեր սոցիալական ապահովության հիմնարկները։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել