Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ թե «վերեւից», այլ «ներքեւից»

Փետրվար 14,2002 00:00

Ոչ թե «վերեւից», այլ «ներքեւից» 2002 թվականի փետրվարի 9-ին Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում տեղի ունեցավ Սվյատոսլավ Ֆեոդորովի անվան Աշխատավորների ինքնակառավարման ռուսական կուսակցության VI համագումարը: Այսօր ՌԴ 76 սուբյեկտներում կուսակցության շարքերում կան ավելի քան 21680 անդամներ։ Համագումարի աշխատանքներին մասնակցեցին 423 պատգամավորներ, ներկա էր նաեւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ, «Ռուսաստան» շարժման առաջնորդ Գենադի Սելեզնյովը, Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի անդամներ, ՌԴ նախագահի աշխատակազմի, աշխատանքային կոլեկտիվների, նախարարությունների ու գերատեսչությունների, այլ շարժումների ու կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ռուսական աշխատավորների ինքնակառավարման կուսակցության VI համագումարի մի մեծ խումբ պատգամավորներ հանդիսանում են ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների դափնեկիրներ, այդ թվում՝ ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ եւ թեկնածուներ, պահեստի գեներալներ։ Համագումարը միաձայն որոշում ընդունեց հասարակական կազմակերպությունը «Աշխատավորների ինքնակառավարման ռուսական կուսակցություն» քաղաքական կուսակցության վերափոխելու մասին, որի նախագահ ընտրվեց Լեւոն Չախմախչյանը։ Ի թիվս այլոց, նախագահության կազմում ընտրվել են խաղաղության հիմնադրամների ասոցիացիայի նախագահ, շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ Վալենտին Պոկրովսկին, տիեզերագնաց172օդաչու, Խորհրդային Միության հերոս Մուսա Մանարովը։ Ձեւավորվեց նաեւ կուսակցության Գերագույն խորհուրդ։ Դեռ առջեւում են տարածաշրջանային բաժանմունքների գրանցման եւ այդ տարածքներում կազմակերպչական աշխատանքները։ Կուսակցության գործունեությունը նպատակաուղղված կլինի ոչ թե «վերեւից», այլ «ներքեւից» ինքնակառավարման սկզբունքի տարածմանը՝ այս գաղափարի կողմնակիցների ընդգրկման, ժողովրդական ձեռնարկությունների ստեղծմանը օժանդակության, արտադրողների միջին հզոր դասի՝ արտադրության միջոցների եւ աշխատանքի արդյունքների համատերերի կայացման միջոցով։ Ինչպես ասում է Աշխատավորների ինքնակառավարման ռուսական կուսակցության նախագահ Լեւոն Չախմախչյանը, կուսակցությունը չի ձգտում իշխանության, «իշխանական կուսակցություն» դառնալուն։ Այն ձգտում է ռուսական հասարակությանը ցուցանել, որ Ռուսաստանի հզորացման եւ յուրաքանչյուրի արժանապատիվ կյանքի համար կա միայն մեկ ճանապարհ՝ ազատ մարդկանց ազատ աշխատանք։ ԴԵ ՖԱԿՏՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել