Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ՓՈՂ ԿՏԱՅԻՆ՝ ՇԵՆՔԸ ՓԼՎԵՑ

Փետրվար 12,2002 00:00

ՄԻՆՉԵՎ ՓՈՂ ԿՏԱՅԻՆ՝ ՇԵՆՔԸ ՓԼՎԵՑ Թատերական ինստիտուտի հարեւանությամբ գտնվող Երեւանի տեխնոլոգիական քոլեջի (նախկին քիմիական տեխնիկում) շենքի մի մասը կիրակի երեկոյան ժամը 22-ի շրջակայքում փլվել է, եւ միայն երջանիկ պատահականությամբ մարդկային զոհեր չկան. այդ ժամին շենքում ոչ ոք չի եղել։ Մարմնական վնասվածք (մեր տեղեկություններով՝ ուղեղի ցնցում) է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել մոտակայքում գտնվող մի մարդ միայն։ Գործը վարում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը։ Դատախազությունից տեղեկացանք, որ նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։ Մասնագիտական եզրակացությունից հետո միայն կորոշվի՝ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ այս շենքը արդեն քանի տարի կռվախնձոր էր քոլեջի եւ այդ նույն շենքում տեղակայված ֆինանսաբանկային քոլեջի ու մի քանի գերմանական կազմակերպությունների միջեւ։ Վերջիններս ցանկանում էին, որ շենքն ամբողջությամբ գերմանական կենտրոնին տրամադրվի, իսկ տեխնոլոգիական քոլեջի դասախոսներն ու ուսանողները հրաժարվում էին ազատել շենքից իրենց բաժին հասած հարկաբաժինը։ Որ շենքը վթարային վիճակում էր եւ պատը ճեղքվել էր, տեխնոլոգիական քոլեջի տնօրենը դեռ մեկ տարի առաջ էր ահազանգել ԿԳՆ, որն էլ դիմել է կառավարություն՝ անհրաժեշտ միջոցներ հատկացնելու խնդրանքով։ Բայց մինչեւ օրս այդ միջոցները չեն հատկացրել եւ, հավանաբար, մի քանի օր առաջ գրանցված երկրաշարժներից թուլացած շենքն այլեւս չի դիմացել։ Դեռ պարզ չէ, թե շենքում տեղակայված քոլեջները եւ կազմակերպությունները կտեղափոխվե՞ն այլ շենք։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել