Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ

Փետրվար 09,2002 00:00

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական, Մուղնու առողջակրթական կենտրոնի եւ «Հոգեկան առողջության հիմնադրամի» տեխնիկական աջակցությամբ՝ «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունը «2 աստղի կոալիցիա» ծրագրի շրջանակներում առաջարկում է մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Վերջինիս նպատակն է, ինչպես պարզաբանեց միության նախագահ Լեւոն Ներսիսյանը, քաղաքաշինության բնագավառում պաշտպանել հաշմանդամների իրավունքները։ Այսինքն, ցանկացած շինություն, դեռ նախագծային փուլում, պետք է հարմարեցված լինի հաշմանդամների կարիքներին։ Առաջարկվող օրենսդրական փաթեթի քննարկման նպատակով երեկ Թեքեյան կենտրոնում հավաքվել էին տեղի եւ միջազգային հասարակական, կառավարական եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները։ Բոլորն, անշուշտ, կարեւորեցին նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնեցին այլեւս միավորվելու՝ համատեղ պաշտպանելու հաշմանդամ մարդկանց շահերը։ Վերջիններս, ի դեպ, մեր հասարակության մի զգալի մասն են կազմում՝ 108 հազար մարդ։ Կարեւորելով հաշմանդամների ինտեգրումը առողջ հասարակությանը, «Աստղիկ» միության նախագահ Լ. Ներսիսյանը ընդգծեց հարցի օրենսդրական կարգավորումը, քանզի դա արդեն ենթադրում է պետական հոգածություն, ինչն էլ հասարակական կազմակերպություններին՝ բնագավառը բարեփոխելու ուղղությամբ ավելի իրական հնարավորություն է ընձեռում։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել