Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Փետրվար 08,2002 00:00

ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ Իրոք այն սպասվում էր՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման անդրանիկ համաժողովը: Հետաքրքրությունը միավորման կողմից հայտարարած «Դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդել» ծրագրի քննարկման նկատմամբ չկարողացան թուլացնել ո՛չ իշխանությունների հրահանգով կազմակերպած լրատվական շրջափակումը, ո՛չ էլ որոշ քաղաքական գործիչների կամ լրագրողների հիվանդագին երեւակայության պտուղ հանդիսացող «վարկաբեկիչ» պիտակավորումները: Վերջին ժամանակներս մենք հազվադեպ ենք ականատես դառնում քաղաքական ուժերի եւ ժողովրդի միասնական կամքի դրսեւորումներին: Այլ էր իրադրությունն այս անգամ. միավորված կուսակցությունները մշակել էին գաղափարներ ու ծրագրեր, որոնք կոչված են օգնել ժողովրդին, նրան դուրս բերել ստեղծված օրհասական վիճակից, իսկ ժողովուրդը, կողմ դրած ոչ այնքան անհիմն դժգոհությունը իր մասին իսպառ մոռացած քաղաքական ուժերից, պատրաստակամ էր մի անգամ եւս լսել եւ հավատալ: Այդ հավատը ամրապնդվում էր նաեւ նրանով, որ հավաքվածների աչքի առաջ կատարվեց մի հրաշք եւս. մի շարք քաղաքական այլ գաղափարներ դավանող կուսակցություններ, արձագանքելով միավորման հնչեցրած «դեմքը շրջել դեպի ժողովուրդը» կոչին, ոչ միայն ողջունեցին Միավորումը, այլ նաեւ ցանկություն հայտնեցին հնարավորինս համագործակցել՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակով: «Մենք պատրաստ ենք ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը, դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատումով՝ մեր հայրենիքի ծանրակշիռ տեղն ու դերը ապահովենք քաղաքակիրթ աշխարհում»,- «Սոցիալիստական Հայաստան» միավորման տարածած Հայտարարության այս ոգեշունչ խոսքերը լիցքավորեցին դահլիճը, նրան հաղորդեցին բարեփոխումների հույսի ոգի, որն էլ նրանք իրենց հետ տարան՝ նոր ուժի կողմից կտրուկ քայլերի ակնկալիքների հետ մեկտեղ: Գ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել