Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԵՄ, ՈՒՐԵՄՆ ԲԱՂՆԻՔՈՒՄ ԵՄ»

Փետրվար 05,2002 00:00

«ԵԹԵ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԵՄ, ՈՒՐԵՄՆ ԲԱՂՆԻՔՈՒՄ ԵՄ» Խոջոյանների պատմությանն անդրադարձել ենք դեռ անցյալ տարի։ Օգոստոսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող ծառին շղթայակապ էր արվել շարժական մի մահճակալ, որի վրա պառկած էր փախստական, 1-ին կարգի հաշմանդամ Աշխեն Խոջոյանը։ ՆԳ աշխատակիցները դատախազության շենքի տեսքը չխաթարելու «ազնիվ» նպատակով «հասցրեցին» ճիշտ ժամանակին Աշխենին, նրա հետ գտնվող աղջկան՝ Նախշունին գիշերով տեղափոխել թիվ 3 հիվանդանոց։ Նրանց գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանը խոստացավ 10 օրվա ընթացքում պատասխան տալ։ 10 օրը դարձավ 10 ամիս… մահացավ Աշխեն Խոջոյանը (մինչ այդ հիվանդանոցից անհետացավ), իսկ այս դժբախտ ընտանիքին ժամանակավոր կացարանից զրկելու հարցը շպրտվեց երկրորդական պլան։ Խոջոյանները բողոքում էին Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի վճիռը, ուր նրանք տուժող էին ճանաչվել։ Բաքվից մազապուրծ փախստականները ապրել էին Վարդենիսի Սոթք գյուղում, Հասան-Սու կոչվող թաղամասում։ Ն. Խոջոյանը ապրում է այսօր Վարդենիսի… բաղնիքում։ Եվ որովհետեւ փախստականի համար սա էլ շատ է, տեղական չինովնիկները ցուցում են տալիս Ն. Խոջոյանին, թե գրի, որ ուրիշ պահանջ չունես… «Աշխատանք չունեմ, ոչ ոքից ոչինչ չեմ ուզել։ Մուրացկանություն չեմ արել։ Բայց հիմա այնպես են անում, որ դառնամ իսկական բոմժ»։ Հետաքրիր է, տեղական նշանակության իշխանիկները տեղյա՞կ են, որ Հայաստանը միացել է «Եվրոպական սոցիալական» խարտիային (2000թ. հոկտեմբերի 18)։ Վերջինս պահանջում է իրեն միացած պետությունից. ստանձնել պարտավորություններ կացարանային պայմանները բարելավելու ու առանց ժամկետային սահմանափակման։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել