Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷԼՑԱՆՑԻ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Փետրվար 01,2002 00:00

ԷԼՑԱՆՑԻ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ Այն, որ ձմեռվա ամիսները էլցանցի ստորին օղակներում անօրինությունների համար նպաստավոր ժամանակահատված են՝ փաստ է։ Սակայն զարմացնում եւ զայրացնում է այն «հետեւողականությունը եւ նպատակասլացությունը», որի կիրառմամբ հազարավոր քաղաքացիներից կորզվում են պատկառելի գումարներ։ Մեր քննադատությունը ամենեւին էլ ուղղված չէ ամբողջ էներգետիկ համակարգին։ Անդրադառնանք հետեւյալ պարզ անօրինականությանը. փոստում կամ խնայդրամարկղում էլվարձի վճարի դիմաց տրված անդորրագրում նշվում է, որ հաշվիչի ցուցմունքն արձանագրվել է նախորդ ամսվա վերջին օրը։ Իրականում օրինապահ քաղաքացիները ամեն օր արձանագրում են ցուցմունքը եւ ի վերջո տեսնում, որ ամսվա վերջին օրը իրենց արձանագրած ցուցմունքը չի համապատասխանում համակարգիչ մտած ցուցմունքի հետ։ Էլեկտրիկը, ինչպես մեր բնակչության ստվար մասն է նրանց ասում, ծախսված էլեկտրաէներգիայի ցուցմունքը ֆիքսում է ոչ թե ամսվա վերջին օրը, ինչպես գրված է անդորրագրում, այլ՝ «քեֆը երբ ուզի»։ Ստացվում է, որ բնակիչը վճարում է արդեն հաջորդ ամսվա սկզբին ծախսած էլեկտրաէներգիայի համար։ Եվ այսպես շարունակ։ Երբ թիվ 56 փոստի բաժանմունքից տեղեկացա հաշվիչի ցուցմունքի մասին, աշխատակցուհին նշեց, որ բնակչության մեծ մասն ինձ նման չի հաշտվում արձանագրված ցուցմունքի հետ եւ դժգոհում է։ Նա ավելացրեց, որ մեր «էլեկտրիկին» հանել են աշխատանքից։ Բայց կարծում եք, այսուհետ օրինավո՞ր կգործեն Նոր Նորքի 1-ին զանգվածի էլցանցի հենակետի աշխատակիցները, բնավ՝ ոչ։ Պարզապես հեռացված աշխատակիցը մի հենակետից մյուսը կտեղափոխվի։ Արատավոր շրջապտույտը համակարգում շարունակվում է արդեն մի քանի տարի։ Էլցանցի ղեկավարները փոխվում են, հենակետերի նոր պետեր են նշանակվում, «էլեկտրիկները» «զգուշացվում են եւ պատժվում», բայց բարելավում չկա։ Վ. ԱՇՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել