Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ԼԵԳԻՏԻՄ» ՀԱՄԱՅՆՔԱՎԱՐՆԵՐ

Հունվար 31,2002 00:00

«ՈՉ ԼԵԳԻՏԻՄ» ՀԱՄԱՅՆՔԱՎԱՐՆԵՐ «Առավոտի» 1.11.2001թ. «Ով տերավոր, նա՝ համատիրությունում զորավոր» հոդվածում նշել էինք, որ Վանաձորում համայնքի ավագանու որոշ անդամներ միաժամանակ հանդիսանում են համատիրության ղեկավար, ինչը «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 14-րդ հոդվածի խախտում է։ Առայսօր որեւէ պաշտոնական մեկնաբանություն փաստի առթիվ չի եղել։ Անշուշտ, մենք չէինք ակնկալում տեղական ինքնակառավարման համակարգում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի արձագանքը, քանի որ նրանց վերաբերմունքը մամուլի հրապարակումների հանդեպ ակնհայտ է (իշխանահաճությամբ չտառապող լրագրողները վերջիններիս համար «դասակարգային թշնամու» կարգավիճակում են)։ Պարզապես ենթադրվում էր, թե համայնքային օրինախախտումների հարցերով զբաղվող համապատասխան որեւէ մարմին անուշադրության չէր մատնի այդ հարցը (երեւի «զահլա չունեն» կամ հույժ կարեւոր գործերով են զբաղված)։ Ինչ վերաբերում է համայնքի ավագանու որոշ անդամներին, ապա վերջիններս, հավանաբար, հույս ունեն, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը փոփոխություններից հետո կհամապատասխանեցվի իրենց շահերին։ Իսկ առայժմ, գործող օրենքի տեսանկյունից, այդ համատիրությունների ղեկավարների «համայնքավարությունը» կարելի է համարել «ոչ լեգիտիմ»։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել