Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵԵՎ ՓՈՔՐ ԱԾՈՒ ԵՆՔ

Հունվար 30,2002 00:00

ԹԵԵՎ ՓՈՔՐ ԱԾՈՒ ԵՆՔ Իր լուսանկարների վեցերորդ ցուցահանդեսը լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը անվանել էր «Բանակի ակնթարթներ», քանի որ հավաքածուի աշխատանքները նրա խոսքերով «ներկայացնում էին հայոց բանակի կենսագրությունը՝ առյուծասիրտ տղաների հերոսության առաջին դրվագներից մինչեւ հաղթանակ»։ Ցուցահանդեսը նվիրված էր հայոց բանակի կազմավորման տասներորդ տարեդարձին։ Շուրջ 32 տարի ֆոտոթղթակցի աշխատանքով զբաղվող Հովհաննես Արմենակյանը համապատասխան հնարավորությունների դեպքում պատրաստ է նշված հավաքածուի 300-ից ավելի նկարները եւս զետեղել գիրք-ալբոմում, որը տրամաբանական շարունակությունը կդառնա 1996-1997թթ. հրատարակված, արցախյան հերոսամարտի տարեգրությունը ներկայացնող «Ես մի զարկն եմ քո կռվի» խորագրով հայտնի ալբոմի։ Ի դեպ, այն ներառում էր 1000-ից ավելի լուսանկար, Արմենակյանի բառերով՝ «հենց պատերազմի խաչմերուկից»։ «Եթե որեւէ գործ ես սկսում, ուրեմն պետք է վստահ լինես, որ հասնելու ես բարեհաջող ավարտին, իսկ ես ամեն ինչից զատ նաեւ սիրում եմ իմ աշխատանքը»,- համոզված ասում է մարտական մեդալի արժանացած ֆոտոթղթակից Հ. Արմենակյանը։ Կարծես երեկ լիներ, երբ 1993-ին բացվեցին նրա՝ միանգամից 2 ցուցահանդեսները եւ ուխտեց հայոց բանակի ֆոտոտարեգիրը, որ դրանք շարունակություն են ունենալու։ Չէ՞ որ «թեեւ փոքր ածու ենք», սակայն հիշատակության արժանի գործեր էլ են լինում մեր երկրում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել