Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆԵՍԱՆ՝ «ԳԻՆԵՍԻ» ՓՈՔՐ ԵՂԲՈՐ ԷՋԵՐՈՒՄ

Հունվար 29,2002 00:00

ԱԳՆԵՍԱՆ՝ «ԳԻՆԵՍԻ» ՓՈՔՐ ԵՂԲՈՐ ԷՋԵՐՈՒՄ Մոսկվայում հրատարակվող «ԺՌՉՏ. ճցՊպրՈ, ՐպՍՏՐՊօ, ՊՏրՑՌՋպվՌ255» գիրքը՝ բոլորին քաջ հայտնի Գինեսի ռեկորդների գրքի ավելի տեղային տարբերակը, իր մեջ ընդգրկում է Ռուսաստանի, ԱՊՀ եւ բալթյան երկրների ռեկորդները։ Այն բաղկացած է բազմաթիվ բաժիններից եւ ենթաբաժիններից։ 2001-ին լույս տեսած «ԺՌՉՏ»-ի 4-րդ հրատարկության մեջ «Մարդու գործունեությունը» բաժնում տեղ է գրավել երեւանցի նկարչուհի Ագնեսա Ավագյանի մասին պատմող մի հոդված։ Թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ հոդվածից, շնորհավորելով մեր շնորհալի համաքաղաքացուն՝ այդ հեղինակավոր պարբերականում նշվելու կապակցությամբ. «Երեւանցի նկարչուհի Ագնեսա Ավագյանը միակն է աշխարհում, որ միաժամանակ երկու ձեռքով նկարում է ոչ միայն հայելային արտապատկերումներ, այլեւ բացարձակ տարբեր ուրվագծեր։ Ագնեսան այդ յուրօրինակ ձեւով նկարում է 14 տարեկանից։ Կրկնակի նկարը պատկերելու համար Ագնեսային պետք է 1,5-2 րոպե։ Դեռ երեք տարեկանում Ագնեսայի նկարները սովորական մանկական խզբզոցից տարբերվում էին գծերի հստակությամբ եւ գույնի անսովոր ընկալմամբ։ Աղջիկը նկարել է միշտ եւ ամենուր։ 11 տարեկանից՝ մանկական գրադարանին կից գեղարվեստի ստուդիա, ապա՝ գեղարվեստի դպրոց, դրանից հետո՝ գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության ֆակուլտետ եւ, ի վերջո՝ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ֆակուլտետ, որտեղ Ագնեսան ընդունվեց 2000-ին։ Մինչ այդ նա հասցրել էր նկարազարդել երեք գիրք, ունենալ երկու անհատական եւ բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ։ Այս ամենի հետ նա աշխատում էր նաեւ թերթերում՝ որպես գլխավոր նկարիչ։ Աշխատանքների դիապազոնը բավականին լայն է՝ դիմանկար, բնապատկեր, նատյուրմորտ, ծաղրանկար, շարժ։ Նկարում է թղթի, ստվարաթղթի, կտավի վրա, նկարում է յուղաներկով, ջրաներկով, պաստելներով։ Սակայն ամեն ինչից առավել սիրում է երկու ձեռքերով նկարել անսովոր մարդուկների եւ երազում երբեւիցե այդ զարմանահրաշ մարդուկներով ստեղծել իսկական մուլտֆիլմ»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել