Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Հունվար 29,2002 00:00

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ Հերթական անգամ հայությունը կանգնած է զոհաբերման վտանգի առջեւ։ Հայաստանի ներկա արտաքին պարտվողական քաղաքականությունը սպառնում է մեր երկրի անվտանգությանը, արժանապատվությանն ու ինքնիշխանությանը։ Կովկասից դուրս մղված Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերություններն աստիճանաբար վերածվում են գաղութային կախվածության։ Մեր պետության արտաքին քաղաքականությունը պարտավոր չէ Հայաստանի քաղաքացիների անվտանգության հաշվին սպասարկել ռուսական շահերը, որոնք վերջին դարերի ընթացքում մեզ արժեցել են հարեւանների հետ հավիտենական թշնամանք, 20-րդ դարասկզբի ու դարավերջի հայ-ադրբեջանական արյունալի ընդհարումներ, Արեւմտյան Հայաստանի հայաթափում, Նախիջեւանի, Արցախի եւ Ուտիքի կորուստ, Գետաշենի տիպի կոտորածներ ու ներկա Հայրենիքի անկլավայնություն։ Ելնելով վերոնշյալից՝ իշխանությունների եւ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում հետեւյալ կենսական առաջնահերթությունների վրա. 1. Ադրբեջանի հետ Ռուսաստանի զարգացող հարաբերությունները պահանջում են սրբագրում կատարել Ռուսաստանի հետ վարվող մեր քաղաքականության մեջ, վերանայել Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի նպատակահարմարության, դրանց ֆինանսավորման, անվճար եւ երկարաժամկետ տրամադրված տարածքների հարցերը։ 2. Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ի վնաս մեր պետությանը խախտելուն միտված ռուսական քաղաքական կուրսն անհրաժեշտ է շուտափույթ համակշռել մեր անմիջական հարեւանների եւ Արեւմուտքի հետ նոր տիպի հարաբերություններ հաստատելով։ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել