Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ

Հունվար 25,2002 00:00

Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ Կառուցվածքային փոփոխություններից հետո Դիլիջանի «Իմպուլս» գործարանում առանձնացման եղանակով ստեղծվեցին երեք՝ «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան», «Դիլիջանի առողջարանային համալիր» եւ «Իմպուլս» ԲԲ ընկերությունները։ Վերջինը «Իմպուլս» ՓԲԸ-ի իրավահաջորդն է, իսկ առաջին երկու ընկերությունները գործարանի նկատմամբ որեւէ պարտավորություն չունեն։ Հիշյալ ընկերություններից եւ ոչ մեկը ներկայումս չի աշխատում։ Թերեւս «Իմպուլսի» տնօրինությունը քայլեր է կատարում արտադրական նոր ծրագրերի կազմման եւ իրագործման ուղղությամբ, ինչին խանգարում է ձեռնարկության ֆինանսական ծանր իրավիճակը։ Աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում «Իմպուլսի» վերցրած վարկը տրամադրվել է 13 հազար քմ արտադրական մակերեսի կառուցմանը։ Ներկայումս այդ տարածքում շահագործման նպատակով տեղադրվել են հաստոցներ եւ այլ սարքավորումներ, որոնք անգործության են մատնված։ Ձեռնարկության գլխավոր ինժեներ Ալբերտ Մելքոնյանի հավաստմամբ, գործարանը ներկայում էլ պատրաստ է արտադրանք թողարկելու, ինչին խոչընդոտում է մի կողմից՝ պատվիրատուի պատվերների ծավալների կրճատումը, մյուս կողմից՝ հարկային կոշտ քաղաքականությունը։ Տրված վարկի դիմաց տոկոսադրույքների վճարումն այսօր մեծ հիմնախնդիր է պարապուրդի մատնված գործարանի համար: Գործարան, որն անցյալում 3000 աշխատատեղ էր ապահովում։ Գլխավոր ինժեների կարծիքով, առանց պետական աջակցության հնարավոր չէ դուրս գալ այդ իրավիճակից, չփոխելով հիմնական մասնագիտացումը՝ նոր արտադրություններ կազմակերպել։ ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել