Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Հունվար 24,2002 00:00

ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Սիրելի խմբագրություն, Ձեր թերթի միջոցով ցանկանում եմ դիմել մեր հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանին եւ խնդրել, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի պարոն Էդմոն Գեղամի Ավետյանին։ Ո՞վ է նա… Երկու անգամ բռնադատված, ահավոր տանջանքների ենթարկված, երիտասարդությունը, առողջությունը հանուն հայրենիքի անկախության զոհասեղանին դրած՝ Մարդ անհատականություն, որն այսօր անօգնական գամված է անկողնուն՝ կիսացուրտ սենյակում (ստանում է ընդամենը հինգ հազար դրամ, ուրիշ ոչինչ)։ Հարգելի տիկին Քոչարյան, խնդրում եմ Ձեզ կազմակերպել պարոն Էդմոն Ավետյանին համապատասխան հիվանդանոցում տեղավորելու, իսկ ամռանը՝ Ջերմուկ առողջարանում՝ պետության հաշվին բուժվելու հարցը։ Չէ՞ որ նա այդ իրավունքը վաստակել է լիուլի։ Ինչու եմ հատկապես Ձեզ դիմում. ո՞ւմ հայտնի չէ բուժման բնագավառում ունեցած Ձեր այնքա՜ն շնորհակալության արժանի ավանդը… Ահա թե ինչու։ Ի դեպ, Էդմոն Ավետյանը հայ փիլիսոփայության հորիզոնին հայտնված նոր աստղ է, որի մտքի համարձակ փայլատակումը զարդարում է մեր ազգային մշակույթը։ Պարոն Էդմոն Ավետյանի հեռախոսահամարն է՝ 27-20-45, հասցեն՝ Երեւան, Կասյան (այժմ՝ Սիամանթոյի) 1, 1-ին մուտք, 2-րդ հարկ, բն. 4։ Հուսամ, որ Դուք առանց ավելորդ քաշքշուկի կկարողանաք օգնել հիվանդության ճիրաններում տառապող մարդուն։ Խորին հարգանքներով ու ակնածանքով՝ ԱՆՅԱ ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել