Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿԸ

Հունվար 24,2002 00:00

ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿԸ Մեծարգո խմբագիր, Ձեզ անձամբ չեմ ճանաչում, տեսնում եմ միայն հեռուստատեսությամբ եւ ժամանակ առ ժամանակ կարդում Ձեր կողմնակալ թերթը, եւ երբեւէ գրելու կամ որեւէ բան ասելու ցանկություն չի առաջացել։ Ամեն բան խիստ հայաստանյան է, ժամանակներին համահունչ, երկրում ընդհանրապես տիրող ցածրագույն մակարդակի մեջ՝ միջին դիրք։ Տեսնելով սույն թվի հունվարի 22-ի թերթը, որի առաջին էջում տպագրել եք Աղադալի (չասեք Աղամալ է, Աղադալ չէ, ինչ տարբերություն, «աղան աղա է») մեծադիր նկարը, խորհեցի, թե ի՞նչ եք մտածել… Առանց այդ էլ մեր օրերը, հատկապես հեռուստաէկրանները, վիդեոժապավենները, նույնիսկ մանկական գրքերը լիքն են հանցագործների, լոմբրոզոյական կերպարներով ու պատկերներով. ամեն տեղ բռնություն, անասնականություն։ Պե՞տք էր, արդյոք, որ Դուք էլ այդ Աղամադի պատկերով տՏՊվ255ՑՖ տսՈվՍց ՊՏ տՐպՊպսՈ վպփպսՏՉպփվՏրՑՌ։ Նախագահին դուր գալու Ձեր ճիգը, թե տեսեք ՍՈՍՏռ Տվ (ԸոՐՈՈՎ255վ) ՎՏսՏՊպՓ, Աղավալի նկարն է դրել իր թերթում, որ ցույց տա Պողոս Պողոսյանի անվան «Առագաստ» սրճարան այցելողների որակը, հաշվենք ի շահ ընթերցողի՞, թե՞ նրան մեկ ավելորդ անգամ ահաբեկելու ցանկության։ Խնայեք մեզ, պարոն Աբրահամյան… Հ. Գ. Ավելի ճիշտ չէ՞ր լինի տալ Լիբանանի գեղեցկության մրցույթում 6-րդ համարի տակ բեմ հրավիրված (ոչ թե 6-րդ տեղը շահած) աղջկա նկարը։ ՊԱՐՈՒՅՐ ԱՂԱՄԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել