Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԱԾԸ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐԴԻ Է

Հունվար 23,2002 00:00

ՍՊԱՆՎԱԾԸ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐԴԻ Է 2001թ. մայիսի 19-ին, ժամը 24-ի սահմաններում Երեւանի Տիչինայի փողոցի թիվ 125 տան մոտ սպանվեց վերոնշյալ տան բնակիչ Արթուր Սուրենի Պարսամյանը։ Արամ Աղաբաբյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրօրի 222 հոդվածի 4-րդ մասով եւ 99 հոդվածի 2-րդ կետով։ Ա. Աղաբաբյանի պաշտպանն է փաստաբան Արմեն Մանուկյանը, որը միջնորդել է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը կարճել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով եւ առաջադրված մեղադրանքի ծավալն էլ փոխել։ Ըստ պաշտպան Ա. Մանուկյանի, կատարվել է թերի նախաքննություն, բազմակողմանի քննություն չի կատարվել եւ որ մեղադրանքն էլ առաջադրվել է «անհիմն ենթադրությունների հիման վրա»։ Այսպես, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը «որեւէ դանակի եւ այլ սառը զենքի գործադրմամբ չարամիտ խուլիգանություն չի կատարել եւ նա միայն նպատակ է ունեցել պաշտպանվել Ա. Պարսամյանի եւ մյուսների հարձակումից»։ Նախաքննական մարմնին ուղղված միջնորդության մեջ խոսք է գնում այն մասին, որ տուժողն իր ընկերների հետ միասին Ա. Աղաբաբյանին եւ նրա ընկերներին «ծեծելու նպատակով հարկադրաբար իջեցրել են» Մոսկվիչ-2141 տաքսի ավտոմեքենայից, սկսվել է քաշքշոց, կռիվ, որի ժամանակ էլ Ա. Պարսամյանը կրծքավանդակի ձախ հատվածում ստացել է սուր կտրող-ծակող գործիքի հարված եւ հիվանդանոց տեղափոխելիս մահացել է… Քրեական գործով անցնում են եւս 4-ը՝ Արմեն Բեջանյանը (պաշտպանն է Ռուբեն Բալաբանյանը), Կարեն Զաքարյանը (պաշտպան՝ Սերգեյ Մեսրոպյան), Մանվել Ասատրյանը (պաշտպան՝ Սամվել Միրզոյան) եւ Արթուր Յաշչյանը (պաշտպան՝ Սոս Մկրտչյան)։ Տուժողները երկուսն են։ Այս գործին մենք կանդրադառնանք ավելի մանրամասն։ Տեղի ունեցածը գնահատելիս հաճախ ես մտածում, որ չնչին պատճառով ծագած վեճը կարող էր կանխվել եւ նմանօրինակ ելք չունենար։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել