Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելն» ընդդեմ «Ինտարնետի»

Հունվար 23,2002 00:00

«ԱրմենՏելն» ընդդեմ «Ինտարնետի» 2002թ. հունվարի 11-ին, ժամը 10:30-ի սահմաններում անջատվեցին «Ինտարնետ» ՍՊԸ բոլոր հեռախոսահամարները: Դրան չի նախորդել ոչ մի զգուշացում: Քանի որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ինտերնետ կապի մատակարար (պրովայդեր), ուստի սույն անջատումները բաժանորդներին զրկեցին ինտերնետային կապից եւ կազմալուծվեց ընկերության ողջ գործունեությունը: Բնականաբար, քանի որ ընկերությունը նախազգուշացված չէր, ոչ մի բաժանորդ նույնպես չէր տեղեկացվել այդ անջատումների մասին: Հայտնում ենք, որ «Ինտարնետ» ՍՊԸ172ն հեռախոսահամարների վճարումների հետ կապված ոչ մի պարտք չունի: Ընդ որում մեր եւ բաժանորդների բոլոր հարցումներին «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ աշխատակիցների կողմից բանավոր տրվում է խուսափողական պատասխան։ Այսպես ասած, «մենք խփում ենք իրենց բիզնեսին»: Ոչ մի քաղաքակիրթ երկրում, որին մենք ձգտում ենք հասնել, ընդունված չեն այս կարգի անօրինականություններ եւ անհարգալից աշխատաոճ: «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ172ն, հանդիսանալով մենաշնորհային կազմակերպություն, բազմաթիվ անգամներ անօրինականորեն խոչընդոտել է «Ինտարնետի» աշխատանքները: Մեր ընկերությունը բավականին մեծ դժվարություններով փորձել է պաշտպանել իր օրինական իրավունքները: Մի քանի ամիս շարունակ դիմել է կապուղու պայմանագիր կնքելու, համապատասխան E1 գծի ստացման համար, սակայն գրեթե միշտ ստացել է անհիմն եւ բացասական պատասխաններ։ Ունենալով օրինական, բայց միեւնույն ժամանակ կապի նախարարության կողմից տրված «տարօրինակ» լիցենզիաներ (փաստորեն այդ լիցենզիաները նույնպես «մկրտվում են» «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ կողմից), «Ինտարնետ» ՍՊԸ172ն չի կարողանում գործունեություն ծավալել: Բայց չէ՞ որ այս կարգի ընկերությունում աշխատում են բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք կարող են բավականին բարձր աշխատավարձով գործունեություն իրականացնել հանրապետությունից դուրս, սակայն մտածում են, որ կառավարությունը լրիվ անզոր չէ, եւ կձեռնարկի ու կպաշտպանի իր քաղաքացիների շահերը: Խոսում ենք բարձր տեխնոլոգիաներից, հանրապետության զարգացումից, բայց դրանք անհնար են նմանատիպ մենաշնորհային եւ իրավունքները (կառավարության իրավունքները նույնպես) իրենց ձեռքը վերցրած կազմակերպությունների առկայության դեպքում: Մենք այսօր չենք կարողանում պաշտպանել մեր օրինական շահերը: «ԻՆՏԱՐՆԵՏ» ՍՊԸ կոլեկտիվ, բաժանորդներ եւ բազմաթիվ այլ համախոհներ Խնդրի վերաբերյալ «Առավոտի» հարցին նույնպես այդպես էլ չպատասխանեցին «ԱրմենՏելից»։ Մնում է փաստն արձանագրել, որ արդեն երկրորդ պրովայդեր ընկերությանը «ԱրմենՏելը» առանց որեւէ հիմնավորման զրկում է աշխատելու հնարավորությունից՝ դուրս մղելով շուկայից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել