Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ

Հունվար 22,2002 00:00

ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի եւ «Solo» սրճարանի միջեւ ծագած տարածքային վիճաբանությունը կարծես հանգուցալուծվում է։ Կենտրոն թաղապետարանը, որ «Solo»-ի (ի դեպ, վերջինիս սեփականատերը փաստաբան Ռ. Ռշտունու որդին է) հետ կնքած պայմանագրի կողմերից մեկն է, դիմել է քաղաքապետարան՝ սրճարանին նոր տարածք տրամադրելու խնդրանքով։ Հիշեցնենք, որ «Solo»-ն գտնվում էր տիկնիկային թատրոնի տարածքում, իսկ վերջինս այլ մշակութային օջախների թվում հավակնում էր Լինսի հիմնադրամի միջոցներով նախատեսված ծրագրով վերանորոգվելու։ Սակայն այդ վերանորոգումը շարունակաբար կասկածի տակ էր առնվում, մասնավորապես՝ տիկնիկային թատրոնի տարածքում սրճարանի գոյության պատճառով։ Այս առիթով Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց. «Տարածքն արդեն հատկացված է Կենտրոնում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի ետնամասում, ոչ կանաչ գոտում։ Քաղաքապետի որոշումն արդեն կա»։ Իսկ տիկնիկային թատրոնի ղեկավար Ռ. Բաբայանն ասաց, որ սպասում են տարածքն ազատելուն, որից անմիջապես հետո կսկսվեն շինարարական աշխատանքները: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել